ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը հերքում է COVID-19-ի արտահոսքի մասին վարկածը, կոչ է անում հետաքննել ամերիկյան լաբորատորիաները

PHOTO: THOMAS PETER/REUTERS

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը ուրբաթ օրը հերթական ճեպազրույցի ժամանակ «հորինված սուտ է» անվանել  այն տեսությունը, որ SARS-CoV-2 կորոնավիրուսի արտահոսքը տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայից և նաև կոչ է արել հետաքննություն անցկացնել Միացյալ Նահանգների երկու կենսաբանական լաբորատորիաներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Կորոնավիրուսի ծագման հաստատումը պետք է հիմնված լինի գիտական ​​մոտեցման վրա և զերծ քաղաքական միջամտությունից։ Լաբորատոր արտահոսքի տեսությունը քաղաքական նպատակներով ստեղծված սուտ է: Այն լիովին զուրկ է տրամաբանությունից»,- ասել է նա՝ մեկնաբանելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների վերջին զեկույցը, որում նրանք կոչ էին անում ավելի մանրամասն ուսումնասիրել այս տեսությունը։

«Չինաստանն արդեն մի քանի անգամ կազմակերպել է ԱՀԿ-ի փորձագիտական ​​խմբերի այցերը: Նրանց զեկույցը հստակ ցույց է տալիս, որ լաբորատոր միջադեպի արդյունքում կորոնավիրուսի արտահոսքի տեսությունը չափազանց քիչ հավանական է», - ավելացրել է Չժաոն:

«Եթե մենք ուզում ենք ուսումնասիրություն անցկացնել, ինչու չենք դիտարկում Ֆորտ Դետրիկը և նաև Հարավային Կարոլինայի համալսարանը: ԱՄՆ-ի այս երկու վայրերն էլ չափազանց կասկածելի են: Եվ այնուամենայնիվ, ավելի ու ավելի շատ ապացույցներ ցույց են տալիս, որ կորոնավիրուսը հայտնվել է աշխարհի տարբեր մասերում»,- ասել է չինացի դիվանագետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: