ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով բանակցությունների բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը հանդիպմանը

© Yevgeny Biyatov/POOL/TASS

Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով բանակցությունների բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 15-16-ը Ղազախստանի մայրաքաղաքում։  Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը բանակցություններին, որոնք կանցկացվեն Ղազախստանի մայրաքաղաքում հունիսի 15-16-ը։ Դրանց կմասնակցեն երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակությունները, ինչպես նաև սիրիական կառավարությունն ու սիրիական զինված ընդդիմությունը»,- ասել է Սմեդյարովը։

Միջոցառման մեկնարկից մեկ օր առաջ երաշխավոր երկրների ներկայացուցիչները մտադիր են փորձագիտական ​​մակարդակով երկկողմ և եռակողմ խորհրդակցություններ անցկացնել։ Հունիսի 16-ին նախատեսված է լիագումար նիստ բոլոր կողմերի մասնակցությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    27 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: