ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քոչարյանի պայմանավորվածությունները շարունակել է Սերժ Սարգսյանը, Սարգսյանի պայմանավորվածություններն ավարտվել են 2018-ին. Արթուր Հովհաննիսյան

Արցախյան հարցն ի սկզբանե և միշտ ՀՀ-ի կողմից դիտարկվել է որպես իրավունքի, անվտանգության հարց: Վարչապետն ասել է այն, ինչն ի սկզբանե միշտ եղել է հակամարտության հիմքում. մենք գնում ենք արցախահայության իրավունքների և անվտանգության պաշտպանության ուղղությամբ, և այդ համատեքստում մեզ համար կարգավիճակը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ՝ միջոց. ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հնչեցրած պարզաբանմանը վերաբերող լրագրողների հարցին պատասխանելով:

Արուսյակ Ջուլհակյանի դիտարկմամբ՝ ըստ վարչապետի՝ կարգավիճակը չպետք է լինի մեզ համար նպատակ, այլ պետք է լինի միջոց՝ արցախահայության անվտանգությունը և իրավունքներն ապահովելու համար:

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, կարևորելով ՀՀ վարչապետի ելույթը, նշել է, որ փորձ է արվում փակել այն ճեղքը, որը կար հանրության և, ըստ էության, բանակցության գործընթացի միջև: «Հանրությունն, ըստ էության, տեղեկացված չի եղել բանակցային գործընթացից: Համախմբվելու համար խաղաղության օրակարգի շուրջ՝ կարևոր է, որ բոլորս իմանանք, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում Արցախի հարցի շուրջ, և ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվենք՝ կառավարելով բոլոր այն ռիսկերը, որոնք առաջացել են»,- ասել է պատգամավորը:

Ընդգծվել է նաև, որ խոսելով հետքայլի մասին՝ պետք է հասկանալ, թե ինչ ելակետային տվյալներ են եղել, և հետքայլ ասելով՝ ինչ պետք է հասկանալ:

«Կարգավիճակն ինքնանպատակ չէ, և ԼՂ հակամարտության բուն էությունը չպետք է մոռանալ»,- շեշտել է Արուսյակ Ջուլհակյանը:

Արթուր Հովհաննիսյանն էլ նշել է, որ առաջնորդվում են Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով:

«Մենք խոսում ենք շարունակական գործընթացի մասին. Ռոբերտ Քոչարյանի պայմանավորվածությունները շարունակել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի պայմանավորվածություններն ավարտվել են 2018 թ., երբ նա հայտարարել է, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ, ըստ էության, պատերազմն անխուսափելի է, և մեր առջև դրվել են պայմաններ, որոնք անընդունելի են ՀՀ-ի համար: Դրանից հետո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: և հիմա բանակցային գործընթացներում կան հստակ ամրագրված սկզբունքներ, որոնք այն ժամանակվա ՀՀ իշխանություններն ընդունել են բանակցային հիմք: Մենք չէինք կարող հաշվի չառնել այս ամենը: Հիմա էլ բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և իրավունքների իրացման համար, որոնցից պետք է բխեցնել կարգավիճակը»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև մամուլում հրապարակված տեղեկատվությանը, համաձայն որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, և շրջանառվում են, մասնավորապես, Աննա Վարդապետյանի և Վլադիմիր Վարդանյանի անունները: Խմբակցության քարտուղարը պատասխանել է, որ հաստատված որոշման մասին հասարակությունը կտեղեկանա առաջիկայում:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ընդդիմության որոշ պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ կան քննարկումներ, որոնք հանրային պահանջի արդյունք են: Բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը, և թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել: «Խմբակցության տարբեր պատգամավորներ ունեն տարբեր կարծիքներ, սակայն որոշում դեռևս չկա»,- ասել է պատգամավորը:

Ծովինար Վարդանյանը թեմայի վերաբերյալ հավելել է, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն է, ու արդեն որերորդ անգամն է՝ նա չի մասնակցում հանձնաժողովի նիստերին: Հանձնաժողովի նախագահին մանդատից զրկելու հարցը խմբակցության ներսում դեռ չի քննարկվել:

Նշենք, որ ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին չեն մասնակցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: