ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406.09 դրամ +0,09 EUR - 419.78 դրամ +0,78 RUB - 6.7 դրամ +0,7 GBP - 495.67 դրամ +0,67
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի Հանրապետությունը և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը վերահաստատել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետագա ամրապնդման պատրաստակամությունը

Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ նախորդ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը և Լյուքսեմբուրգը ձևավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը։ Նախարար Միրզոյանն արձանագրել է, որ Լյուքսեմբուրգն այն երկրների շարքում է, որոնց խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, և գոհունակություն է հայտնել երկու երկրների խորհրդարանների միջև օրինակելի փոխգործակցության առնչությամբ։ 

ԱԳ նախարարը նշել է, որ Լյուքսեմբուրգը Հայաստանին աջակցություն է ցուցաբերել դժվարին ժամանակներում, և Հայաստանն իր հերթին աջակցություն է ցուցաբերել միջազգային կազմակերպություններում Լյուքսեմբուրգի նախաձեռնություններին՝ բարձրացնելով իր ձայնն աշխարհի տարբեր մասերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, և հանձնառու է շարունակելու այս մոտեցումը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը և բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում։

Շնորհավորելով Հայաստանի իր գործընկերոջը, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը, նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը կարևոր առիթ է արժևորելու երկկողմ համագործակցությունը, անդրադառնալու անցյալի ձեռքբերումներին և ուրվագծելու ապագա հեռանկարները։ Նախարար Ասելբորնն իր հերթին նշել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև միջպետական հարաբերությունները խարսխված են այնպիսի ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների և փոքրամասնությունների իրավունքների ամրապնդումը։

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը մեծապես վերահաստատել է Հայաստանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետագա ամրապնդման պատրաստակամությունը։ Միաժամանակ նախարար Ասելբորնը բարձր է գնահատել Հայաստանի հարգանքը միջազգային իրավունքի և հակամարտությունների խաղաղ կարգավորման նկատմամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 3,09 կմ/ժ
21 C°
 
36°  21° 
13.08.2022
38°  22° 
14.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: