ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ

Հայաստանի Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու հետ:
Հայտարարությունում ասվում է. «Ինչպես հայտնի է ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։
Հայտնում ենք, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առևտրային բանկերից երկուսը, մասնավորապես՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա, հանձն են առել և իրականացրել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ շահառուների մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։
Հայտնում ենք ձեզ, որ կարող եք դիմել նշված բանկեր համապատասխան ծառայությունները ստանալու համար:Միաժամանակ այն հարկ վճարողները, որոնք մինչ օրս չեն ունեցել նման հնարավորություն, ևս կարող են օգտվել նշյալ համակարգից՝ հնարավորինս նվազագույն սակագներով:
Նշյալ տեղեկատվության մասին հարկ վճարողները համապատասխան ծանուցում կստանան նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3» տեղեկատվական հարթակի միջոցով: Ընդ որում՝ համապատասխան ծանուցումը ստանալուց և սպասարկող բանկի մասին տեղեկանալուց հետո ՀԴՄ սարքի վրա ծրագրի ակտիվացումը կատարվելու է բանկի կողմից:
Ընդ որում՝ Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: Այս առումով, Կենտրոնական բանկը պարբերաբար վերլուծելու է ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնելու դրանց օպտիմալացման ուղղությամբ: Շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց սպասվում են սակագների հետագա վերանայումներ՝ նվազման ուղղությամբ:
այլ նյութեր այս թեմայով
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը...
- Դոհայում ներկայացվել է Հայաստանում կատարական կողմի ներդրումների իրականացման հնարավորությունը Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում կատարական կողմի ներդրումների իրականացման հնարավորությանը։
- Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից Հրապարակված վերջին ցանկն այդ ուղղությամբ աշխատելու խիստ անհրաժեշտության վերաբերյալ ևս մեկ ահազանգ է:
- Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը՝ 2022թ. հունվար-հունիսի դրությամբ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 1000 խոշոր հարկ վճարողների...
- «Ռոսատոմը» ներկայացրել է Հայաստանում միջուկային բնագավառի իրավասությունները Կայացել է 2022թ․ ապրիլի 19-ին ստորագրված Ռուս-հայկական համագործակցության համապարփակ ծրագիր էներգետիկ և ոչ էներգետիկ...
-
00:23
Բայդենն ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները
-
23:02
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
-
20:30
Հրամայական է համազգային համախմբումը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ․ «Հայաստան» դաշինք
-
20:18
Ադրբեջանն Իրանի միջոցով Նախիջեւանի հետ կապի այլընտրանք ունի՝ Հայաստանի շրջանցմամբ. Բայրամով
-
18:20
Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքի տարածքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Խանումյանը մանրամասներ է ներկայացրել
-
17:48
Եվրոպա այցելելը արտոնություն է, ոչ թե մարդու իրավունք. Էստոնիայի վարչապետը կոչ է արել` ռուսաստանցիներին զրկել ԵՄ այցելելու արտոնությունից
-
17:00
Բայդենն օգոստոսի 9-ին փաստաթղթեր կստորագրի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ
-
16:52
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի Հանրապետության դեսպանին
-
16:38
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
16:16
Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Թուրքիայում է
-
16:03
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը «Համագործակցություն, փոխգործակցություն» մեդալով է պարգևատրել ԱԻ նախարարին
-
15:29
Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի նախագահին
-
14:32
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի նորընտիր վարչապետին
-
13:51
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է
-
13:32
Ծանր վիրավորում են ստացել 2 զինծառայող. ՊԲ
-
13:30
ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ
-
13:23
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց իսպանացիներին
-
13:13
ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից կգործարկվի օդային տագնապի ազդանշան
-
13:00
Հայաստանը սատարում է «մեկ Չինաստանի» սկզբունքին. ԱԳՆ խոսնակ
-
12:28
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը․ ՊԲ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:45
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
16:16
Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը այն մշակելով ապրեցնելն է. Արցախի նախագահ (տեսանյութ)
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
20:38
Խաչիկ գյուղի բնակչին երեք ադրբեջանցիներ, նրա կամքին հակառակ, տեղափոխել են Նախիջևան, իսկ հետո վերադարձրել․ ՔԿ
-
18:11
Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանը վերահաստատել է՝ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը․ ՀՀ ԱԳՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 0 կմ/ժ