ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.2 դրամ -0,15 EUR - 416.07 դրամ +4,15 RUB - 6.39 դրամ -0,07 GBP - 485.11 դրամ +5,08
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն թույլ չի տա Պեկինին մեկուսացնել Թայվանը. Փելոսի

ԱՄՆ-ը թույլ չի տա Չինաստանին «մեկուսացնել Թայվանը»: Այս մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին չորեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք թույլ չենք տա Չինաստանին մեկուսացնել Թայվանը։ Նրանք թույլ չեն տալիս Թայվանին մասնակցություն ունենալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, միջոցառումներ, որտեղ Թայվանը կարող է շատ արժեքավոր ներդրում ունենալ: Նրանք կարող են խանգարել նրանց [Թայվանի պաշտոնյաներին] գնալ այնտեղ, բայց նրանք չեն կարող խանգարել մեզ գնալ Թայվան», - ասել է Փելոսին:

Օգոստոսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի անդամների պատվիրակությունը՝ Փելոսիի գլխավորությամբ, ասիական շրջագայության շրջանակներում այցելել է Սինգապուր, Մալայզիա, Թայվան, Հարավային Կորեա և Ճապոնիա։ «Թայվան մեր այցի նպատակն էր հայտարարել, որ մենք ամուր հարաբերություններ ունենք՝ հիմնված ստատուս-քվոյի վրա, որը մենք պահպանում ենք», - ասել է Փելոսին՝ ընդգծելով, որ ԱՄՆ քաղաքականությունը Թայվանի հարցում չի փոխվել։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 0 կմ/ժ
7 C°
 
   
03.12.2022
   
04.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։