ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405.46 դրամ +0,46 EUR - 400.8 դրամ +0,8 RUB - 6.7 դրամ +0,7 GBP - 456.43 դրամ +0,43
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել 430 մլրդ դոլարի նախաձեռնությունների փաթեթին՝ գնաճը նվազեցնելու համար

РБК

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ուրբաթ հավանություն է տվել գնաճի նվազեցմանն ուղղված նախաձեռնությունների փաթեթին, որը նախատեսում է իշխանությունների կողմից 430 մլրդ դոլարի հատկացում։ Հեռարձակումն իրականացվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 220 դեմոկրատներ աջակցել են նախաձեռնությունների փաթեթին, դեմ՝ 207 հանրապետական։

Սենատն անցած շաբաթ հավանություն է տվել այս փաթեթին, այժմ այն ​​ուղարկվել է  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ստորգրելու: Նա նախկինում հայտարարել էր, որ մտադիր է դա անել։

Օրինագիծը, որն ունի 755 էջ տեքստ, ներառում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ կրճատել դաշնային բյուջեի դեֆիցիտը, նվազեցնել հանրային առողջապահական ծախսերը և պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Բացի այդ, նախատեսվում է մեծացնել խոշոր կորպորացիաների հարկումը, որը մասամբ պետք է ապահովի առաջարկվող ծրագրերի համար անհրաժեշտ միջոցների հոսքը։ ԱՄՆ իշխանությունները ակնկալում են, որ այս բոլոր միջոցները ապագայում կնվազեցնեն երկրում գնաճը։ Իշխող Դեմոկրատական ​​կուսակցությունը աջակցում է այս քայլերին։ Ներկայացուցիչների պալատն ընդհատել է ամառային արձակուրդը՝ փաթեթի քվեարկության համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 2,06 կմ/ժ
23 C°
 
27°  15° 
08.10.2022
21°  16° 
09.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: