ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆիլիպինների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Բայլենին (նստավայրը՝ Մոսկվա)`  հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան Բայլենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` խորհրդանշական համարելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նոր դեսպանի նշանակումը, ինչը նոր ընթացք կհաղորդի հայ-ֆիլիպինյան բարեկամական հարաբերություններին:

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ, մասնավորապես` քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման, զբոսաշրջային փոխանակումների, բարձր տեխնոլոգիաների և այլ բնագավառներում:

Նախարարի տեղակալ Սաֆարյանը և դեսպան Բայլենը կարևորեցին նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության ապահովումն ու ընդլայնումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: