"Երազում եմ գոնե մեկ անգամ գնալ Ղարս, տունս տեսնել ու նոր մեռնել…"
"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։
Պատմում է Ռուբեն Սարգսյանը
Պապս՝ Սարգսյան Մելիքը, Ղարսից էր: Ծնվել էր 1895 թվականին, համենայն դեպս, փաստաթղթերում այդպես էր գրված, թեև ինքը պնդում էր, որ ծնվել է 1888 թվականին: Ես 13 տարեկան էի, երբ պապիցս լսեցի նրա պատմությունը: Հետաքրքրությունս այնքան մեծ էր, որ անգամ ձայնագրել եմ տատիս և պապիս պատմությունները: Նրանք պատմում էին իրենց մասին և լցված կարոտով՝ մերթընդմերթ երգում էին հատվածներ ազգային երգերից` իրենց բարբառներով: Ցավոք, այդ ձայնագրություններն անհետացել են ընտանեկան արխիվներից:
Պապիս նախնիները Սասունից են եղել, հետո գաղթել են Մուշ, այնտեղից էլ Ղարս: Իմ պապերը Սասունից գաղթել են քրդերի հետ ունեցած վեճի պատճառով: Սասունում մի օր ինչ-որ քուրդ է եկել մեր տուն, ձին կանգնեցրել մեր տան բակում և այնտեղ փռած ցորենը հանգիստ լցրել ձիու խուրջինների մեջ: Տանտերերի վրդովմունքին ի պատասխան՝ նա ասել է, թե "հայերը պետք է աշխատեն, իսկ քրդերը՝ ուտեն": Բարկացած տանտերերը եզներին լծելու համար նախատեսված փայտով հարվածել են անկոչ հյուրին. նա մահացել է: Քրդի ընտանիքի վրեժխնդրությունից խուսափելու համար իմ նախնիները վճարել են այլ քրդերի` նրանց Սասունից գաղտնի դուրս բերելու համար: Այսպես նրանք գաղթել են Ռուսաստանի հպատակության տակ գտնվող տարածքներ:
Պապս պատմում էր, որ 1921 թվականին մի օր նկատել է, որ խորհրդային գնացք է ժամանում Ղարս: Ինչպես ինքն էր պատմում, ռուսական գնացքը ճանաչել է ռուս զինվորների "կոմունալկա" գլխարկներից: Պապս ճանաչել է գնացքի ռուս պարետին. պարզվել է, որ նրանք միասին ծառայել են բոլշևիկյան բանակի 5-րդ գնդում: Պապս պատմել է ռուս պարետին, որ ցանկանում է փախչել և գնացքով հասնել Գյումրի: Պարետը խոստանում է թաքուն տեղափոխել նրան: Սակայն նրանց զրույցն ինչ-որ մեկը լսում է և հայտնում թուրք փաշային, որ Մելիքը ծրագրում է փախչել ռուսական գնացքով: Երբ թուրք ժանդարմները պապիս բերում են փաշայի մոտ, պապս չի թաքցնում և խոստովանում է, որ ցանկանում է մեկնել իր փրկված ազգակիցների մոտ: Պապս փորձել է իր հետ փախցնել նաև մի անծանոթ հայուհու՝ փաշայի մոտ նրան ներկայացնելով որպես իր կնոջ:
Զարմանալի է, բայց թուրք փաշան պապիս պատժելու փոխարեն նրան ճանապարհածախս է տալիս և բաց թողնում: Այսպես պապս գալիս է Կովկաս, որոշ ժամանակ բնակվում է Թիֆլիսում, հետո հաստատվում է Գյումրիում, որտեղ էլ գտնում է իր եղբայրներին: Այնուհետև միասին գալիս են Երևան: Այստեղ պապս ամուսնանում է կրկին Արևմտյան Հայաստանից՝ Ալաշկերտից փախած տատիս՝ Յաղութի հետ, ով ևս մեծ դժվարությամբ էր փրկվել:
Տատս պատմում էր, որ թուրք զինվորներն իրենց գյուղի բնակիչներին հավաքել են մի շինության մեջ, եթե չեմ սխալվում՝ եկեղեցում, շուրջբոլորը խոտի դեզեր են շարել և կրակ վառել: Բայց, բարեբախտաբար, տեղի թուրք փաշան, պատահաբար հայտնվելով այդ վայրում, զինվորներին հրամայում է բաց թողնել մարդկանց: Հենց այսպես էլ փրկվում է տատս:
Պապս փայտագործ է եղել և այստեղ էլ շարունակել է իր աշխատանքը: Նույն արհեստն է ունեցել նաև պապիս հայրը՝ Խաչատուրը, ով սպանվել է ցեղասպանության ժամանակ: Նա անհետացել է ձմռանը, նրան գտել են միայն մի քանի ամիս անց՝ ձնհալից հետո, ձորում: Պապիս կարողացել են ճանաչել վերարկուից:
Արևելյան Հայաստան գաղթելու որոշում պապս շատ ուշ է կայացրել: Գիտեմ, որ նա ավելի վաղ եղել է նաև Ռուսաստանում: Ղարսից գաղթելու և Խորհրդային Հայաստան տեղափոխվելու որոշում է կայացրել միայն այն ժամանակ, երբ հասկացել է, որ Ղարսն ընկնում է: Նրա բոլոր հարազատները, այդ թվում նաև մայրն ու երկու եղբայրները ավելի շուտ են փախել Ղարսից, մի մասը՝ Թիֆլիս, մի մասը՝ Գյումրի: Ընդ որում, Ղարսից շատերը Գյումրի են փախել՝ հույսով, որ Գյումրին մոտ է, և երբ իրենց քաղաքն ազատվի, կվերադառնան իրենց տները:
Ամեն անգամ իր պատմությունը հիշելիս ասում էր. "Երազում եմ գոնե մեկ անգամ գնալ Ղարս, տունս տեսնել ու նոր մեռնել":
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:
այլ նյութեր այս թեմայով
- France Presse-ը պատմել է Ցեղասպանությունից հետո իր քրոջը փնտրող հայ զինվորի մասին Տարիներ անց արդեն Կիպրոսում հաստատված Սարգիս Նաջարյանը գտել է իր քրոջը, ով հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից...
- Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է...
- Թուրքիայում բնակվող հայ. 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի դեպքերի մանրամասների մասին ես սկսեցի տեղեկանալ 23-24 տարեկանից հետո միայն:
- Մեր մայրերը զգուշացնում էին, որ փողոցում հայերեն չխոսենք. Թուրքիայում բնակվող հայ Երկիրն արդեն խնդիրներ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, որոնք մեզ համար՝ որպես հայերի, կրկնապատկվում...
- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ