ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ կայացման գործընթացում մենք լուրջ հաջողությունների ենք հասել. Նիկոլ Փաշինյան

Չնայած աշխարհում քաղաքական լարվածությանը և սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակին ՝ ԵԱՏՄ-ն հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը ՝ խորացնելով համագործակցությունը մեր երկրների միջև։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընթացիկ տարում նոր և շարունակական գլոբալ մարտահրավերների պայմաններում՝ վստահությամբ կարող ենք արձանագրել փոխադարձ առևտրի դրական արդյունքների եւ միտումների առկայությունը: ԵԱՏՄ կայացման գործընթացում մենք լուրջ հաջողությունների ենք հասել։ Ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, նկատելիորեն աճել են փոխադարձ առևտրի ցուցանիշները։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին հասել է ԱՄՆ 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով: Ընդ որում, Հայաստանի արտահանումն ավելացել է երկու անգամ, իսկ ներմուծումը ՝ 58 տոկոսով»,- ընդգծեց Փաշինյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: