ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք երբեք չենք դադարելու բարգավաճել, ինչը ձեզ ամեն օր կհիշեցնի, որ ձախողել եք. Ալեքսիս Օհանյանը հրապարակել է Ցեղասպանությունից փրկված նախնիների ընտանեկան լուսանկարը

Medium

Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում ընտանեկան արխիվից լուսանկար է հրապարակել՝ խոսելով ԱՄՆ գաղթած հայ ընտանիքի մասին, հայտնում է News.am:

«Օհանյան ընտանիքն ԱՄՆ-ում. նրանք փորձեցին թաղել մեզ, սակայն չգիտեին, որ սերմեր ենք:

Մեջտեղում կանգնած տղամարդը ընտանիքի ընկերն էր (պապս հստակ չգիտի թե ով է, սակայն պետք է որ մոտ լիներ չափազանց թանկ լուսանկարում հայտնվելու համար): Իմ կարծիքով նա նրանց օգնել է մուտք գործել Նահանգներ կամ հովանավորել է: Աջ կողմի տղան պապս է:

Ամենաբարձրահասակ աղջիկը մորաքույր Վերան է, ով Բրուքլինի դպրոցի ուսուցչուհի էր և գումար էր խնայում, որ ես կարողանամ քոլեջ հաճախել:

Աջ կողմում նստած է մեծ պապս, ով տեսել է, թե ինչպես են թուրք զինվորները գլխատում իր ծնողներին և մեծացել է թուրքական որբանոցում: Ձախ կողմում նստածը մեծ մայրս է, ով մանկության ժամանակ սարսափների միջով է անցել՝ անապատով դեպի Հալեպ:

Ես պապիկիցս հարցազրույց էի վերցրել Reddit po-ի համար, որն այն ժամանակ ջնջվել էր, սակայն, բարեբախտաբար, դրա պատճենը պահպանվել է:

Ես գիտեմ, թե ինչ նշանակություն է ունեցել ԱՄՆ-ը պապիկիս և ողջ ընտանիքիս համար և շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տվել է այս երկիրը ընտանիքիս: Ժառանգության ստեղծման աշխատանքը, որն այժմ իրականացնում եմ @776fund-ի և @776foundation-ի հետ, կշարունակեմ մինչև մահ:

Ամենամեծ սխալը, որը հնարավոր է թույլ տա հայի հետ հարաբերություններում. մեզ վերացնել փորձելն է: Դա չի ստացվի: Դա միայն ավելի է զորացնում մեզ: Մենք երբեք չենք դադարելու բարգավաճել, ինչը ձեզ ամեն օր կհիշեցնի, որ ձախողել եք»,- լուսանկարին կից գրել է Օհանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: