ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկվել է կանոնադրությունը փոխելու և Արցախի Հանրապետություն ձևակերպումը հանելու հարցը․ Արտակ Բեգլարյան

«Հայաստան համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկվել է կանոնադրության փոփոխության հարցը  և առաջարկ է հնչել կանոնադրությունից հանել Արցախի Հանրապետություն բառակապակցությունը։ Այս մասին ամփոփոիչ մամուլի ասւոլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը, հաղորդում է Tert.am-ը։ 

«Հետագայում ես մանրամասն, գրավոր կերպով կանոնադրության նախագծի շուրջ առաջարկներ եմ ներկայացրել, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, որտեղ ներկայացված էր «Արցախի Հանրապետություն» ձևակերպման  նշման  հիմնավորումները,  փաստարկները, չնշելու ռիսկերը և մի շարք այլ հիմնարար փոփոխություննր, որոնք կարծում եմ, որ պետք է ՀՀՀ-ի կանոնադարության մեջ  կատարվեն»,- ասաց Բեգլարյանը։

Հարցին՝ հնարավոր համարում է, որ այդ քննարկումների ժամանակ իր դիրքորոշումները և փոփոխություններին ընդդիմանալը կարող էին պատճառ հանդիսանալ պետնախարարի պաշտոնը լքելու հարցում, Բեգլարյանն ասաց․ «Չեմ կարող այդպիսի կապ տեսնել, դուք գիտեք, թե ինչու եմ ես զբաղեցրել պետնախարարի պաշտոնը, դա նախագահի որոշումն է, որ Ռուբեն Վարդանյանը պետք է նշանակվի Պետական նախարար։ Երբ Ռուբեն Վարդանյանը պատրասակամություն է հայտնել ստանձնել այդ պարտականությունները, բնականաբար նախագահի կողմից կայացվել է որոշումը։ Իմ հեռանալը պայմանավորված է նախագահի և Ռուբեն Վարդանյանի որոշումներով»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: