ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նենսի Փելոսին Ամերիկայի հայկական համագումարի կողմից արժանացել է Մորգենթաուի անվան մրցանակին

Վաշինգտոնում պիտակ տան հարևանությամբ Willard InterContinental անունը կրող հյուրանոցում կայացել է Ամերիկայի հայկական համագումարի տարեդարձին նվիրված միջոցառումը, որի պատվավոր հյուրն էր խոսնակ Նենսի Փելոսին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը, փոխանցում է Panorama.am-ը։

Շուրջ կես դար շարունակ Ամերիկայի հայկական համագումարը անգնահատելի օղակ է հանդիսացել Ամերիկայի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար, հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչիների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր պատվին Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած միջոցառմանը կառույցի հիսուներորդ տարեդարձի կապակցությամբ:

Միջոցառմանը խոսնակ Փելոսիին հանձնվել է համագումարի Մորգենթաուերի անվան պարգևը:

«Այս պարգևը ցուցադրման կդրվի Կոնգրեսում որպես մեր ժողովուրդների միջև բարեկամության և մեր երկրում համագումարի առաջնորդության կարևոր խորհրդանիշ: Ինչպես գիտեք, ես պատիվ եմ ունեցել վերջերս այցելել Հայաստան՝ որպես Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակ, ով երբևէ ժամանել է այստեղ»,- հայտարարել է նա:

Խոսելով իր գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի մասին՝ խոսնակը հիշատակել է նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգության ոլորտի մարտահրավերները: «Անվտանգությունը կարևոր է ժողովրդավարության զարգացման համար»,- շեշտել է նա:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 1,54 կմ/ժ
19 C°
 
19°  11° 
25.03.2023
21°  11° 
26.03.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: