ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.12 դրամ +0,12 EUR - 410.25 դրամ +0,25 RUB - 6.49 դրամ +0,49 GBP - 474.58 դրամ +0,58
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թայվանի հարցը կարմիր գիծ է Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չինաստանի ՊՆ

EADaily

Թայվանի հարցը չին-ամերիկյան հարաբերություններում կարմիր գիծ է, որը չի կարելի անցնել։ Այս մասին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՉԺՀ պաշտպանության նախարար, պետխորհրդի անդամ Վեյ Ֆենհեն։

«Թայվանի հարցը Չինաստանի հիմնական շահերի առանցքն է, ինչպես նաև չին-ամերիկյան հարաբերությունների առաջին կարմիր գիծը, որը չի կարելի հատել»,- Վեյ Ֆենհեի խոսքերը մեջբերել են Չինաստանի ՊՆ WeChat սոցցանցում արված հաղորդագրության մեջ:

Նախարարն ընդգծել է, որ Թայվանը Չինաստանի մի մասն է, և Թայվանի հարցի կարգավորումը «Չինաստանի ժողովրդի ներքին գործն է»։ «Դրսի ոչ մի ուժ իրավունք չունի միջամտելու»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Չինաստանի զինված ուժերն ունեն ուժ, վստահություն և բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ ապահովելու երկրի միավորումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մառախուղ
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 0 կմ/ժ
2 C°
 
   
01.12.2022
10°   
02.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։