"Թուրքերը Գյուլիզարին պահում են ինչպես սեփական երեխային և հրաժարվում հանձնել ամերիկացիների խնամքին"
"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։
Պատմում է Ռոմելա Գուլյանցը
Ես Ռոմելա Գուլյանցն եմ, այս պատմությունը լսել եմ կնքահորիցս: Նա ընտանեկան հավաքների ժամանակ հաճախ էր պատմում իր տատիկի` Սմբուլյան Գյուլիզարի մասին, ով ծնվել է 1899 թվականին Սեբաստիա նահանգի Գեմերեկ գյուղում: Նրա հայրը եղել է նահանգի ոչ բարձրաստիճան պաշտոնյա, տանը երեք երեխա է եղել` ավագ դուստրը, Գյուլիզարը և եղբայրը:
Կնքահայրս պատմում է, որ ջարդի օրերին գիշերով հեծյալներ են եկել գյուղ և Գյուլիզարի հորը բռնի տարել տանից: Մի քանի օր անց սպանվել է նաև մայրը. երեխաները մնացել են որբ, ոչ ոք չի եղել նրանց կողքին: Մի քանի օր հետո, երբ գյուղի վրա ևս մեկ հարձակում է տեղի ունենում, թուրք հեծյալներից մեկն առևանգում է Գյուլիզարի եղբորը, ում նա այլևս չի տեսնում, հեծյալներից մյուսն էլ առևանգում է իրեն: Ավագ քրոջ ճակատագրի մասին Գյուլիզարը տեղեկություն այլևս չի ունենում:
Կնքահորս խոսքերով Գլուլիզարին առևանգած թուրքը նրան տանում է իր տուն, և քանի որ ընտանիքը տարիներ շարունակ երեխա չէր ունեցել, Գյուլիզարին ընդունում և վերաբերվում են ինչպես սեփական երեխայի, ոչ մի դեպքում չեն ցանկանում նույնիսկ մանկատուն հանձնել նրան:
Մի քանի տարի անց թուրքի ընտանիքում արու զավակ է ծնվում, դրանից հետո թուրքերը հաճախ են նշում, որ հայ աղջնակն իրենց համար ընծա է եղել և սրբություն է բերել իրենց տուն, դրա համար էլ իրենք երեխա են ունեցել:
"Ղսմաթով երեխա է Գյուլիզարը",- թուրքի խոսքը մեջբերում էր կնքահայրս: Թուրքի տուն տեղափոխվելուց հինգ տարի անց ամերիկյան դեսպանատնից մարդիկ են ժամանում, փնտրում են Ցեղասպանությունից փրկված հայ երեխաների: Գյուղում թուրքերից մեկի տանն աշխատող մի հայ կին, ով ճանաչում էր Սմբուլյանների աղջկան, դեսպանատան աշխատակիցներին տեղեկացնում է Գյուլիզարի մասին: Մի քանի օր հետո նրանք գիշերով փախցնում են Գյուլիզարին, քանի որ թուրք ընտանիքը հրաժարվում է երեխային հանձնել ամերիկացիների խնամքին:
Հաջորդ օրը թուրք ընտանիքը գնում է դեսպանատուն, խնդրում է վերադարձնել երեխային: Ամերիկացիները կտրականապես մերժում են նրանց, սակայն հնարավորություն են տալիս մի քանի ժամով տեսակցել Գյուլիզարին:
Տեսակցության ժամանակ թուրքը գումար և իր տան հասցեն է տալիս երեխային և խնդրում ցանկության դեպքում վերադառնալ տուն: Կնքահայրս պատմում է, որ երկար տարիներ թուրքի տան հասցեն Գյուլիզարի մոտ է եղել: Ամերիկյան դեսպանատունը երեխային Թուրքիայից տեղափոխում է Հունաստան` Իտիպսոսի մանկատուն, որտեղ նա ուսում է ստանում, ամուսնանում: Նրա սկեսուրն Անդրանիկ Օզանյանի հորաքրոջ աղջիկն էր, ով կրտսեր որդու` Հովսեփի համար հարսնացու էր փնտրում: Ամուսնանալուց հետո Գյուլիզարը փոխում է իր անունը և հայկական Հասմիկ անունն է վերցնում: Մեկ տարի անց Հովսեփը և Հասմիկն ունենում են իրենց առաջնեկին` Գրիգորին: 1936թ. նրանք տեղափոխվում են Երևան, որտեղ ծնվում է նաև երկրորդ որդին` Արմենակը: Երևանում բավական բարեկեցիկ կյանքով են ապրում, սակայն այդ ժամանակահատվածը համընկնում է ստալինյան բռնաճնշումների հետ, և ընտանիքը, վախենալով աքսորներից ու հալածանքներից, վաճառում է ողջ ունեցվածքը, գաղթում Թավրիզ, իսկ երբ մահանում է սկեսրայրը, տեղափոխվում են Սալոնիկ` Հունաստան: Հունաստանում Հովսեփը վաղաժամ մահանում է, ընտանիքի ամբողջ հոգսն ընկնում է Հասմիկի վրա:
Տեսնելով, որ Հասմիկը շատ է չարչարվում՝ սկեսուրը որոշում է նրան ամուսնացնել: Հասմիկն ամուսնանում է նույն քաղաքում բնակվող հայ այգեգործի հետ, ով նույնպես Ցեղասպանությունից փրկված է լինում, սակայն այդ տարիներին տեղի ունեցածի մասին երբևէ չի ցանկացել խոսել: Կնքահորս խոսքերով նրա դեմքին սպի է եղել, որը մի թուրք է նրան հասցրել` ցույց տալու համար, որ երեխան մահացած է, որպեսզի հնարավորություն ունենա նրան դուրս բերել հարձակման ենթարկված գյուղից: Երկրորդ ամուսնու հետ Հասմիկը ծանր կյանքով է ապրում և երրորդ երեխային` Հակոբին ունենալուց հետո ստիպված են լինում Սալոնիկից գյուղ տեղափոխվել` ընտանիքի կարիքները հոգալու համար: Հղիության ընթացքում Հասմիկը կուրանում է և մոտ 5-6 ամիս կուրացած է լինում: Երեխայի ծնվելուց հետո, բարեբախտաբար, նրա տեսողությունը վերականգնվում է: Այդ ժամանակ մեծ տղաները տեղափոխվում են Գերմանիա` աշխատելու, ընտանիքին օգնելու նպատակով: Մի քանի ամիս անց Հասմիկն ու ամուսինը նույնպես տեղափոխվում են Գերմանիա` երեխաների մոտ: Այս ժամանակն էլ համընկնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, և նրանք ստիպված են լինում նորից վերադառնալ Հունաստան, որտեղ նորից չափազանց դժվար են ապրում: Սկզբնական շրջանում բնակվում են ծանոթ հարևաններից մեկի խարխլված խրճիթում, որոշ ժամանակ անց կարի մեքենա են գնում, ամուսինը պաղպաղակ պատրաստել է սովորում և աստիճանաբար սկսում են "ոտքի կանգնել": Այդ ժամանակ Հասմիկի` Բուլղարիայում բնակվող ամուսնու եղբայրը տեղափոխվում է Հայաստան: Հասմիկի ընտանիքն էլ է որոշում նրանց հետ բնակություն հաստատել Հայաստանում (1947թ.): Հայաստանում Հասմիկի ամուսինը աշխատանքի է անցնում կահույքի գործարանում, բնակություն են հաստատում Երևանի Արաբկիր թաղամասում, տղաները և նրանց սերունդները մինչ օրս բնակվում են Ավանում:
Հասմիկն ապրում է 107 տարի և մահանում 2006 թվականին:
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:
այլ նյութեր այս թեմայով
- France Presse-ը պատմել է Ցեղասպանությունից հետո իր քրոջը փնտրող հայ զինվորի մասին Տարիներ անց արդեն Կիպրոսում հաստատված Սարգիս Նաջարյանը գտել է իր քրոջը, ով հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից...
- Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է...
- Թուրքիայում բնակվող հայ. 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի դեպքերի մանրամասների մասին ես սկսեցի տեղեկանալ 23-24 տարեկանից հետո միայն:
- Մեր մայրերը զգուշացնում էին, որ փողոցում հայերեն չխոսենք. Թուրքիայում բնակվող հայ Երկիրն արդեն խնդիրներ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, որոնք մեզ համար՝ որպես հայերի, կրկնապատկվում...
- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ