"Մեծ պապիկս երկու ժամ ուներ Վանից հեռանալու համար"
"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։
Պատմում է Ալիկ Սարգսյանը
Այս պատմությունը լսել եմ մայրիկիցս, սակայն միայն վերջերս ավելի մանրամասն իմացա նրա պապիկի ընտանիքի կյանքի մասին Վանում, այն մասին, թե ինչպես են նրանք հրաշքով փրկվել կոտորածից: Նախնիներս գաղթել են Վանից Ցեղասպանության տարիներին: Նրանց մի մասը բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում:
Այս պատմությունը մայրիկիս պապիկի մասին է, ով ծնվել և մինչև 1915 թ. ջարդերն ապրել է Վանում:
Նիկողոս Գրիգորի Չարխչյանը ծնվել է 1884 թվականին: Ավարտել է դպրոցը, որից հետո դարձել է սափրիչ: Նա ունեցել է մեկ դուստր: Չնայած սիրել է իր արհեստը, սակայն եղել է նաև շատ գործունյա: Քրտնաջան աշխատանքի և մեծ կամքի շնորհիվ, նա դարձել է խոշոր հյուրանոցների, վարսավիրանոցների, «չայխանաների» սեփականատեր: Գործի բնույթից ելնելով՝ նա շատ է շփվել թուրքերի հետ և շատերի հետ բավականին լավ հարաբերությունների մեջ է եղել: Նրա թուրք հարևանները Նիկողոսի և նրա ընտանիքի անդամների անբաժան ուղեկիցներն էին: Սակայն նրանց հարաբերություններն էլ են փոխվել, երբ սկսվել են թուրքերի կողմից իրականացվող ջարդերը:
1915 թվականի ապրիլին Նիկողոսը լինում է իր հյուրանոցներից մեկում, երբ նրան է մոտենում ռազմական հանդերձանքով մի թուրք սպա և զգուշացնում, որ Նիկողոսն ունի ընդամենը 20 րոպե ժամանակ իր տունը և 2 ժամ Վան քաղաքը լքելու համար: Մայրս պատմում էր, որ շատ տարօրինակ էր, որ այդ մասին հայտնում է մի անծանոթ սպա, ում Նիկողոսն ընդհանրապես չգիտեր: Ինչևէ, նման լուրը սարսափեցնում է մեծ պապիկիս, և նա շտապում է իր ընտանիքի հետ որքան հնարավոր է արագ հեռանալ Վանից: Նիկողոսն իր հետ վերցնում է այն, ինչ հնարավոր էր 20 րոպեի ընթացքում՝ առաջին անհրաժեշտության պարագաներ, որոշակի գումար՝ ոսկով: Կնոջ, 2 տարեկան երեխայի և ծնողների հետ բռնում է գաղթի ճամփան՝ իր ողջ ունեցվածքը թողնելով թուրքերին: Սակայն նրանց փախուստն առանց կորուստների չի լինում: Չարխչյանների ընտանիքին ճանապարհին ոչ միայն թալանում են, այլև ենթարկում են հալածանքների, Նիկողոսի ծնողները մահանում են խոլերայից: Նիկողոսն իր ընտանիքով կարողանում է հասնել Արևելյան Հայաստան, հաստատվել և շարունակել իր կյանքն այստեղ: Հետագայում պարզ է դառնում, որ այդ նույն թուրք հարևանները, ովքեր մշտապես հյուրընկալվել էին Նիկողոսի տանը, վաղուց տեղյակ են եղել թուրքերի ծրագրերի մասին, սակայն թաքուն են պահել: Չնայած Նիկողոսի կյանքի ընթացքում պատահած բազմաթիվ դժվարություններին, տանջանքներին՝ նա ապրել է բավականին երկար՝ 96 տարի, և մահացել 1980 թվականին:
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:
այլ նյութեր այս թեմայով
- France Presse-ը պատմել է Ցեղասպանությունից հետո իր քրոջը փնտրող հայ զինվորի մասին Տարիներ անց արդեն Կիպրոսում հաստատված Սարգիս Նաջարյանը գտել է իր քրոջը, ով հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից...
- Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է...
- Թուրքիայում բնակվող հայ. 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի դեպքերի մանրամասների մասին ես սկսեցի տեղեկանալ 23-24 տարեկանից հետո միայն:
- Մեր մայրերը զգուշացնում էին, որ փողոցում հայերեն չխոսենք. Թուրքիայում բնակվող հայ Երկիրն արդեն խնդիրներ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, որոնք մեզ համար՝ որպես հայերի, կրկնապատկվում...
- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ