"Ստիպված իմ անուշիկ հայ մամայիս մուսուլմանական թաղում տվինք"
"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։
Պատմում է Սիլվա Խարչաֆչյանը
Ես կպատմեմ Շաֆիքա Ռամզիի պատմությունը: Աս ընտանիքը Հալեպում մեր հարևանն էր, և մենք ընտանիքներով շատ մոտ էինք: Շաֆիքան ուներ երկու դուստր` Դիդար (1925) և Ուլքյար (1930): Դիդարը համալսարանում ֆիզիկայի դասախոս էր, շատ խելացի աղջիկ էր: Քույրը ինչ-որ հիվանդություն ուներ, այդպես էլ ողջ կյանքում չաշխատեց, բայց նա էլ խելացի էր: Տանը նստած՝ բարձր գնահատականներով ավարտեց քոլեջը:
Մեր ընտանիքը 1974-ին մեկնեց Կանադա՝ վերաբնակության: Ամուսնացա և 1978-ին կրկին եկա Հալեպ: Ամուսնուս հետ գնացինք Շաֆիքայենց տուն: Ներկայացրի` սա Գևորգն է՝ իմ ամուսինը: Եվ Շաֆիքան մաքուր հայերենով ասաց. "Գևո՛րգ, գիտե՞ս, ես ա՛լ հայ եմ", այսպես ես առաջին անգամ լսեցի նրա հայերենը: Այդքան տարի մենք հարաբերվում էինք, երբեք իրմե հայերեն չէի լսած, չգիտեի, որ անոր իսկական անունը Արուսյակ է:
1999-ին նորեն Հալեպ այցելեցի, իմացա, որ Արուսյակը մահացել է: Դիդարը հոնգուր-հոնգուր լաց էր լինում, իրեն կոտորում: Զգացի, որ մի բան է նրան տանջում:
- Դիդա՛ր, ի՞նչ է եղել:
- Ախր դուն չես հասկնար, մենք ստիպվեցանք մամայիս տալու մուսուլմանական թաղում: Դուք ախր պետք է էստեղ լինեիք, ու մենք մամայիս հայկական քրիստոնեական թաղում կտայինք: Թե չէ մենք ձեզանից բացի ուրիշ հայի չենք ճանաչում, իմ բոլոր շրջապատը մուսուլման է: Ստիպված իմ խեղճ անուշիկ հայ մամայիս մուսուլմանական թաղում ըրինք:
Դիդարը քիչ անց ասաց.
– Բայց գիտե՞ս, իմ թուրք հայրը և իմ թուրք մեծ մայրը շատ լավ մարդիկ էին և շատ լավ նայեր են իմ մամային:
Այդ ժամանակ ասացի նրան.
– Խնդրում եմ, պատմե՛ ինձ: Այսքան տարի հարաբերվել ենք, սակայն դուք ինձ երբեք չեք պատմած ձեր մամայի պատմությունը:
Եվ Դիդարը պատմեց, որ մայրը ծնվել է 1911 թ. Իզմիրում: 1915 թ. օգոստոսի 6-9-ը 4000 հայեր Իզմիրեն բռնի վտարվել են, հայկական թաղամասն էլ թուրքերն այրել են:
Այդ ժամանակ մայրը եղել է 4 տարեկան: Լրիվ մենակ է մնացել, կանգնած է եղել գետի ափին: Հայրը` Մասուդ Ռամզին, եղել է զորքի հրամանատար, ձիու վրա անցնելիս է եղել, տեսել է երեխային, խոսեցրել: Այդ փոքր հասակում երեխան կարողանում է պատմել, որ իր մորը և 2 տարեկան եղբորը սպանել են, և ինքը լրիվ մենակ է մնացել: Այդ մարդը նրան վերցնում, տանում է իրենց տուն և մորն ասում.
- Մամա՛, աս երեխան հայ է, արի, ինչքան կարող ենք, գաղտնի պահենք:
Թուրք մայրը պահում է երեխային, անունն էլ փոխում, դնում Շաֆիքա, ինչը նշանակում է "կարեկցանք": Այդ թուրք կինը գիտեր, թե ում տանը հայ կար: Նա երեխայի ձեռքը բռնած գնում էր այդ տները, հայերին ուտելիք տալիս, շոր տալիս այնքան ժամանակ, մինչև նրանք կկարողանային հեռանալ: Իսկ այս աղջիկն այդպես էլ սրանց տանն է մնում, նրան պահում-մեծացնում են: Այդ թուրք զինվորականն ամուսնացած է լինում, երեխաներ է ունենում: Շաֆիքան արդեն 14-15 տարեկան է լինում, այդ մարդն ասում է մորը. "Ի՞նչ ենք անելու աս աղջկան: Ուրիշ թուրքի մը տալու փոխարեն, արի ես նրա հետ ամուսնանամ: Մեր տանը մեծացած, մեր պահած աղջիկն է":
Դե՛, մուսուլմանական սովորությամբ կարելի է երկրորդ կին ունենալ, և նրանք ամուսնանում են:
Որոշ ժամանակ անց խոսակցություններ են տարածվում Իզմիրում, թե այս մարդը` Մասուդը, հայու հետ կապրի, հայ աղջկա հետ է ամուսնացեր: Եվ որպեսզի ընտանիքը խնդիրներ չունենա, նրանց առնում, գալիս է Հալեպ: Իսկ առաջին ընտանիքը մնում է Իզմիրում:
Հալեպում 1930 թ.-ին ծնվում է երկրորդ դուստրը: Նա լինում է 2-3 տարեկան, երբ հայրը մահանում է: Հայրը Հալեպում ուսուցիչ էր աշխատում: Երբ Մասուդը մահանում է, Արուսյակը չի իմանում՝ ինչ անե: Երեխեքին վերցնում, գնում է հայկական որբանոց: Այնտեղ երեխաներին վերցնում են, Արուսյակին էլ ընդունում աշխատանքի` որպես տնտես-մայրիկ: Այդտեղ իմ տատիկն էլ տնտես-մայրիկ է լինում, և այդպես նրանք ընկերանում են: Մեր ընկերությունն այդտեղից է գալիս: Արուսյակը հայերեն լրիվ հասկանում էր:
Այս աղջիկները ո՛չ իսլամ էին, ո՛չ էլ թուրք, շատ հարգում էին իրենց մամային, բայց ո՛չ եկեղեցի էին գնում, ո՛չ մզկիթ: Երբ հրավիրում էինք մեր առիթներին` կնունք, հարսանիք, միշտ գալիս էին: Նրանք այդպես էլ չամուսնացան: Երևի հոգեբանական խնդիրներ կային...
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:
այլ նյութեր այս թեմայով
- France Presse-ը պատմել է Ցեղասպանությունից հետո իր քրոջը փնտրող հայ զինվորի մասին Տարիներ անց արդեն Կիպրոսում հաստատված Սարգիս Նաջարյանը գտել է իր քրոջը, ով հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից...
- Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է...
- Թուրքիայում բնակվող հայ. 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի դեպքերի մանրամասների մասին ես սկսեցի տեղեկանալ 23-24 տարեկանից հետո միայն:
- Մեր մայրերը զգուշացնում էին, որ փողոցում հայերեն չխոսենք. Թուրքիայում բնակվող հայ Երկիրն արդեն խնդիրներ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, որոնք մեզ համար՝ որպես հայերի, կրկնապատկվում...
- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ