ԵԱՏՄ-ն բաշխում է ապավոհագրական ռիսկերը. ՀՀ-ն միացավ Եվրասիական վերաապահովագրական ընկերությանը

Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել 2022 թ. հոկտեմբերի 20-ին Երևանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այսպիսով՝ Հայաստանը միացավ Եվրասիական վերաապահովագրական ընկերությանը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը
Եվրասիական վերաապահովագրական ընկերություն ստեղծելու մասին որոշումը ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերի կողմից ընդունվել է 2022թ.-ի օգոստոսին Ղրղզստանում կայացած Միջկառավարական նիստին:
Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը միջազգային կազմակերպություն է՝ հիմնադրված ԵԱՏՄ անդամ-պետությունների կողմից: Կազմակերպության նպատակն է խթանել միության երկրների միջև փոխադարձ առևտուրն ու ներդրումները, տնտեսական հետագա ինտեգրացիան, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ներդրումային գրավչության բարձրացումը: Կազմակերպությունը բաց է երրորդ երկրների անդամակցության համար:
Կառույցի հիմնական նպատակն արտահանման մատակարարումների և ռիսկերի ապահովագրությունն է, որն այսօր արևմտյան վերաապահովագրական ընկերությունները հրաժարվում են իրականացնել:
Կազմակերպության կանոնադրական կապիտալը կազմում է 15 մլրդ ռուբլի, որից ամենամեծ մասնաբաժինը ներդրել են ՌԴ և Բելառուսը՝ համապատասխանաբար 45 % և 30 %: Ղազախստանին բաժին է ընկնում կանոնադրական կապիտալի 20 %-ը, Հայաստանին 3 %-ը և Ղրղզստանին՝ 2 %-ը:
Ըստ էության, ԵԱՏՄ-ում նման կառույցի ստեղծման անհրաժեշտությունն առավելապես բխել է ռուս-ուկրաինական զարգացումներով և արևմտյան պատժամիջոցներով:
Ինչպիսի՞ն է վերաապահովագրական կազմակերպությունների միջազգային փորձը
Վերաապահովագական ընկերություններն, ըստ էության, կատարում են նույն ֆունկցիան՝ ինչ ապահովագրական ընկերությունները, բայց երաշխիքներ ստացողի դերում հենց ապահովագրական ընկերություններն են: Այսինքն, դա այն գործընթացն է, երբ ապահովագրական ընկերությունները, ստանձնելով իրենց կապիտալը կամ ֆինանսական ռեսուրսները գերազանցող ռիսկեր, իրենք են դիմում ապահովագրության:
Վերաապահովագրական ընկերությունները, սովորաբար, վերազգային կամ միջազային կազմակերպություններ են: Միջազգային հաջող փորձ ունեցող վերաապահովագրական ընկերությունների գործունեության հիմքում ընկած է իրավական ակտը, իսկ ազգային իրավական օրենքն ու իրավական նորմերը կիրառվում են այնքանով, որքանով դիտարկվող հարցերը ենթական են ընկերության կանոնադրությանը կամ չեն համարվում միջազգային մակարդակի քննարկման առարկա:
Հայտնի վերաապահովագրական ընկերություններից են Swiss Re (Շվեյցարիա), Munich Re (Գերմանիա), SCOR (Ֆրանսիա) Africa Re-ն (Աֆրիկա) և այլն:
ՌԴ- ն վերաբաշխում է ապահովագրական ռիսկերը
Վերաապահովագրական ընկերության ստեղծման գաղափարը ԵԱՏՄ-ում շրջանառվել է ավելի վաղ, քան ռուս-ուկրաինական զարգացումների մեկնարկը, սակայն գործընթացն ակնհայտորեն թափ է առել հենց այդ զարգացումների համատեքստում: 2022թ.-ի սկզբից ի վեր ռուսաստանյան փորձագիտական շրջանակների կողմից արևմտյան պատժամիջոցների ազդեցության առաջնային ոլորտներից է գնահատվել հենց ապահովագրական շուկան՝ արևմտյան վերաապահովագրողների կողմից պայմանագրերից հրաժարման դեպքում: Դեռ այդ ժամանակ արդեն իսկ ակնհայտ էր ռուսաստանյան շուկայի համար վերաապահովագրական որևէ այլընտրանքային մեխանիզմի մշակման և ներդրման անհրաժեշտությունը:
Արդյունքում, ԵԱՏՄ-ում, ինչպես մնացած այլ ուղղություններով, այս ոլորտում էլ արագացան նախանշված ծրագրերի և առհասարակ ինտեգրացիոն գործընթացները:
Սա մի կողմից լրացուցիչ անվտանգության բարձիկ է Միության անդամ երկրների համար, մյուս կողմից նրանցից յուրաքանչյուրի համար պահպանվում է արևմտյան ուղղակի կամ ածանցյալ պատժամիջոցների ազդեցության ներքո հայտնվելու ռիսկը:
այլ նյութեր այս թեմայով
- ԵԱՏՄ-ից Հայաստանի պետբյուջե մուտքագրված մաքսատուրքերը նվազել են Նախարարը հայտնեց, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքերի մասով նվազում է արձանագրվել:
- Միութենական պետության և ԵԱՏՄ-ի կապակցումը կարող է դնել Մեծ եվրասիական գործընկերության հիմքը. Գրիզլով Մեր առջև պատմությունը հավակնոտ խնդիրներ է դնում, մասնավորապես՝ նոր ինտեգրացիոն կառույցների ստեղծման և զարգացման...
- Գրիզլով. Ռուսաստանը չի համագործակցի ԵԱՏՄ որոշ երկրների հետ՝ ի վնաս մյուսների Այն փաստը, որ Բելառուսը և Ռուսաստանը և՛ Եվրասիական տնտեսական միության, և՛ միության անդամներ են, չի նշանակում, որ...
- Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը կկայանա մայիսի 24-25-ը Մոսկվայում Համաժողովի թեման կլինի «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում»։ Այն լիովին համապատասխանում է եվրասիական...
- Հայաստանի մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում կավելանա Համաձայնագրի նպատակն է կարգավորել ԵԱԶԲ-ի կապիտալում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները։...
-
21:26
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊՆ
-
19:29
Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղությունների զարգացումը խրախուսելու համար. վարչապետ
-
19:23
Կցանկանայի մասնակցել աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնել․ Լևոն Արոնյան
-
19:00
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
-
18:47
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
-
18:22
Եվրագոտին մտել է ռեցեսիայի փուլ
-
17:40
Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում
-
17:09
Արդարադատության միջազգային դատարանը շուտով կներկայացնի իր որոշումը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ․ Եղիշե Կիրակոսյան
-
17:03
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:47
Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում
-
16:46
Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրները
-
15:49
Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար
-
15:00
Հայաստանը կարևորում է ՄԹ հետ ապակենտրոնացված համագործակցությունը. ՀՀ ԱԺ նախագահ
-
14:36
Հայաստանի Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները մեկնել են Բաքու
-
14:30
ՊՆ-ն մրցույթ է հայտարարում. ծրագրավորում, ցանցային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն մասնագիտություններով զորակոչիկները կարող են դիմել
-
14:10
Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը
-
13:57
Ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
-
13:21
Հայաստանն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ`առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
-
13:00
Արցախի նախագահն ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին
-
12:42
Լուկաշենկո. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
09:09
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 0,51 կմ/ժ