"Սպան հայտնել է, որ թուրքական կառավարությունը որոշել է Թուրքիայում ապրող բոլոր հայերին բնաջնջել"
"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։
Պատմում է Լևոն Քաֆթարյանը
(Ձայնագրությունը տրամադրել է վերջինիս զարմուհի Մադլեն Մինասյանը)
Հայրս Ագնըցի էր: Վաճառականությամբ էր զբաղվում, 4-5 խանութ ուներ: Հայրս պատմում էր, որ մի օր առավոտ կանուխ, երբ խանութը բացել է, մի զինվորականի է տեսել, ով ձին կանգնեցրել է խանութի առջև: Թուրք սպա էր: Մի վնասված արծաթյա դրամ է պարզել` ասելով. "Չորբաշի (բաշի` վաճառական), կարո՞ղ ես փոխել այս դրամը": Հայրիկը սունդուկից հանել է նույն արժեքի արծաթյա մի նոր մետաղադրամ և տվել սպային որպես նվեր, գումարը չի վերցրել: Սպան շնորհակալություն է հայտնել ու հեռացել:
Երկու տարի անց՝ 1892 թ.-ին սկսվել են հայերի ջարդերը: Մի օր առավոտյան մինարեթի վրայից ազդանշան են տվել, և կոտորածը սկսվել է: Հայրս պատմում էր, որ հանկարծ իրենց դռան մոտ կանգնած մի քանի զինվորական են տեսել: Խուժանը եկել անցել է` ջարդելով, խանութները կողոպտելով: Երբ մեր դռանն են հասել, զինվորներն ասել են. "Իրավունք չունենք այստեղ կողոպտելու": Այդպես անցել գնացել են:
Երեկոյան հարձակումը դադարել է: Հայրս ասում է` մի սպա եկավ ներս, ասաց. "Բարի լույս, չորբաշի, գիտե՞ս, թե ինչի համար դու ազատվեցիր": Հայրս հարցնում է՝ ինչո՞ւ, ասում է. "Հիշու՞մ ես, ինձ մի արծաթ նվիրեցիր, ես դա չմոռացա: Երկու տարի անց եկա՝ ազատելու քեզ ու քո ընտանիքը":
Սպան հայտնել է, որ թուրքական կառավարությունը որոշել է կայսրությունում ապրող բոլոր հայերին բնաջնջել: Նա նաև հայտնել է, որ քանի որ հայրս բարի մարդ է և շատ բարիք է արել քաղաքի համար, հազարապետի և քաղաքագլխի հետ միասին նրան առաջարկում են հեռանալ և որքան բարեկամ ունի` հետը տանել:
Հայրս ասում է, թե իր չորս եղբայրներն ուրիշ քաղաքներում են ապրում՝ Դիարբեքիր, Մալաթիա, նրանց հարցն ի՞նչ պետք է լինի: Զինվորականն ասել է, որ անմիջապես նրանց կկարգադրեն գալ այդտեղ:
Բոլորը հավաքվել են: Շուրջ տասը ժանդարմ ողջ ընտանիքին` ձիով, ոտքով, հասցրել են Սև ծովի ափը: Այնտեղ նստեցրել են նավ և ուղարկել Ռուսաստան: Այդպես նրանք անցել են Սուխում քաղաք: Այնտեղ արդեն ազատ էին:
Ռուսական հեղափոխության ժամանակ հայրս ընտանիքով տեղափոխվել է Բուլղարիա: Այնտեղ ևս վաճառականությամբ է զբաղվել. մեծանուն Գյուլբենկյանի գործակատարն էր: Ես արդեն ծնվել եմ Բուլղարիայում՝ Վառնա քաղաքում, 1905 թվին:
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:
այլ նյութեր այս թեմայով
- France Presse-ը պատմել է Ցեղասպանությունից հետո իր քրոջը փնտրող հայ զինվորի մասին Տարիներ անց արդեն Կիպրոսում հաստատված Սարգիս Նաջարյանը գտել է իր քրոջը, ով հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից...
- Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է...
- Թուրքիայում բնակվող հայ. 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի դեպքերի մանրամասների մասին ես սկսեցի տեղեկանալ 23-24 տարեկանից հետո միայն:
- Մեր մայրերը զգուշացնում էին, որ փողոցում հայերեն չխոսենք. Թուրքիայում բնակվող հայ Երկիրն արդեն խնդիրներ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, որոնք մեզ համար՝ որպես հայերի, կրկնապատկվում...
- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ