"Հայուհիների վարսերը ջրիմուռների նման ծածանվում էին ալիքների վրա"
"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։
Պատմում է արևելագետ Նաիրա Մկրտչյանը
Ես կպատմեմ իմ մայրական պապի՝ Սարգիս (Սերգո) Գ(Կ)ույումջյանի ընտանիքի պատմությունը: Սերգո պապիկիս հոր անունը եղել է Գրիգոր (1876-1948), մոր անունը՝ Գայանե (1877-1959), որին Նենե են ասել: Նրանց երեխաներն են եղել Սարգիսը, Մանուկը, Վարդուհին և Սրբուհին: Ապրել են Իզմիր քաղաքում: Գրիգորը և նրա հայրը հայտնի ինժեներ-մեխանիկներ են եղել, իսկ պապը՝ ոսկերիչ, այստեղից էլ` նրանց ազգանունը. "հույումջու" թուրքերեն նշանակում է "ոսկերիչ": Ասում են, որ իրենց ցեղից է եղել 19-րդ դարի անվանի գեղանկարիչ Արխիպ Կուինջին: Ընտանիքի փրկվելու պատմությունը կարողացա վերականգնել՝ վերհիշելով մորս՝ Գայանե Գույումջյանի, և քեռուս՝ Գրիգոր Կույումջյանի (Մանուկի որդու) պատմածները, որ նրանք լսել են իրենց Գրիգոր պապից.
"Այդ օրը եկավ մեր հարևանը, որը կիսով չափ թուրք էր, կիսով չափ՝ Կովկասի մուսուլման ինչ-որ ազգի: Նա թուրքական բանակի սպա էր: Եկավ ու ասաց, որ պետք է արագ հավաքվել և փախչել, որովհետև ջարդ է սպասվում: Շատ արագ հավաքվեցինք, վերցրինք ծածկոցներ` փաթաթվելու համար, ուտելիք, տանը եղած գումարը ու փախանք: Պահած ոսկիները հանելու ժամանակ չեղավ:
Մեր ընտանիքի բոլոր անդամները` հատկապես աղջիկները, սիրունատես են եղել՝ սպիտակամաշկ, շեկ-կարմրավուն մազերով, խաժաչք: Թուրք հարևանն ասել է. "Ես չեմ կարող թույլ տալ, որ նման գեղեցիկ մարդկանց սպանեն":
Նրա խորհրդով աղջիկների երեսին մուր քսեցինք ու գնացինք: Թուրքը մեզ էշերի վրա հասցրեց հունական բանակի մոտ: Նավահանգիստ տանող ճանապարհին ամեն քայլափոխի ժանդարմներ էին կանգնած: Ամեն մեկին հանում, մի ոսկի էի տալիս, տարբեր գրպաններում մեկական ոսկի էի դրել: Այդպես մի կերպ հասանք, նավ նստեցինք ու գնացինք Հունաստան: Այդպես մեր ընտանիքը փրկվեց:
Իզմիրում Ցեղասպանություն էր՝ ծրագրված և աննկարագրելի դաժանություններով, իսկ մենք այդ թուրք հարևանի շնորհիվ կարողացանք ժամանակին փախչել: Շատ հետո մեզ պատմեցին, որ երբ այդ թուրքը վերադառնում է, և իմանում են, որ նա մեզ օգնել է, նրա ողջ ընտանիքն իր հետ միասին կոտորում են":
Մայրս պատմում էր, որ իր տատիկը՝ Նենեն, ամեն անգամ քնելիս հիշում էր և օրհնում այդ թուրքին: Նենեն պատմում էր նաև, որ հունական նավի վրայից տեսել է, թե ինչպես են հայերի գլուխները կտրում, և որքան դիակներ կան ծովի մեջ, "հայուհիների երկար, գեղեցիկ վարսերը ջրիմուռների նման ծածանվում էին ալիքների վրա": Նա շատ էր տպավորված այդ տեսարանով, միշտ ողբալով դա էր հիշում:
Աթենքում Գույումջյանների ընտանիքն ապրել է մինչև 1932 թ.: Գրիգորն աշխատում էր Կենտրոնական բանկում չհրկիզվող պահարանների սպասարկման գծով: Նա հայտնի էր նրանով, որ ոչ միայն շատ լավ վարպետ էր` "ոսկի ձեռքեր" ուներ, այլև շատ բարի ու ազնիվ մարդ էր: Մի անգամ նա տեսնում է, որ բակում չհրկիզվող մի պահարան է դրված: Հարցնում է, թե ինչու այն չեն օգտագործում: Բանկի աշխատողներն ասում են, որ այն վաղուց է այդտեղ, քանի որ դրա գաղտնի փականքը ոչ ոք չի կարողանում բացել: Գրիգորը հանձն է առնում փորձել բացել: Մի քանի օր չարչարվելուց հետո պահարանը բացվում է: Պարունակությունը տեսնելով՝ Գրիգորն ուշաթափվում է. սեյֆը լի էր դրամներով, ոսկեղենով և գոհարեղենով: Վարպետը ողջ գտածոն հանձնում է բանկին: Այս մասին գրում են Աթենքի բոլոր թերթերը:
1932թ.-ին Գույումջյանների ընտանիքը տեղափոխվում է Հայաստան՝ Երևան: Սարգիս Գույումջյանը եղել է Հայկական ՍՍՀ վաստակավոր ռացիոնալիզատոր, Մակարոնի և հրուշակեղենի ֆաբրիկայի գլխավոր մեխանիկը, սոցիալիստական աշխատանքի հերոս, ՍՍՀՄ ռացիոնալիզատորների և գյուտարարների ընկերության անդամ: Բակում Սերգո պապիկիս անվանում էին "շոկոլադ պապիկ", որովհետև նրա մոտ երեխաների համար միշտ էլ քաղցրեղեն կգտնվեր:
Ընտանիքը բնակվում էր երկաթուղային կայարան չհասած՝ գետի ափին՝ Հոկտեմբերյան պողոտայի վրա (այժմ՝ Տիգրան Մեծ)՝ վերգետնյա երկաթուղային կամրջի մոտ: Նրանց տների տեղում այժմ արհեստական լճակ է:
Մի օր Սերգոն լսում է շոգեքարշի տագնապալի շչակը: Դուրս է գալիս տանից, տեսնում է՝ գնացքը կանգնել է կամրջի վրա, փնչում է, սև ծուխ է դուրս գալիս, մարդիկ իրար են անցել, մեքենավարն էլ գնացքն այդ վիճակում թողնում, փախչում է: Սերգոն իր եղբայր Մանուկի հետ գործիքները վերցնում է և վազում դեպի շոգեքարշը: Մեծ դժվարությամբ կարողանում են բացել բարձր տաքությունից շիկացած շոգեկաթսան, և գոլորշին ողջ ուժով դուրս է հորդում: Եթե մի փոքր ուշանային, այն կարող էր պայթել՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկային զոհերի:
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:
այլ նյութեր այս թեմայով
- France Presse-ը պատմել է Ցեղասպանությունից հետո իր քրոջը փնտրող հայ զինվորի մասին Տարիներ անց արդեն Կիպրոսում հաստատված Սարգիս Նաջարյանը գտել է իր քրոջը, ով հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից...
- Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է...
- Թուրքիայում բնակվող հայ. 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի դեպքերի մանրամասների մասին ես սկսեցի տեղեկանալ 23-24 տարեկանից հետո միայն:
- Մեր մայրերը զգուշացնում էին, որ փողոցում հայերեն չխոսենք. Թուրքիայում բնակվող հայ Երկիրն արդեն խնդիրներ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, որոնք մեզ համար՝ որպես հայերի, կրկնապատկվում...
- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ