"Հրամանատարները մտադրվել էին լուսաբացին մորթել բոլոր հայ զինվորներին"
"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։
Պատմում է Սոնա Չալգուշյանը (ընտանիքն ունի 2 պատմություն - 1-ին պատմություն)
Ռուս-թուրքական պատերազմը սկսվելուց առաջ մորս կողմից մեծ պապիկիս ողջ գերդաստանն ապրում էր Ադանայում: Երբ սկսվում է պատերազմը, պապս՝ Գևորգ Հովհաննիսյանը, թողնում է իր հղի կնոջը՝ Լյուսիին, դստերը և մորս՝ Հայկանուշին, ինքը գնում պատերազմ՝ կռվելու:
Պապիկիս թուրքական բանակում վերցնում են որպես սևագործ զինվոր, ում զենք չէին տալիս, և ով կարող էր լինել, օրինակ` միայն բանակի խոհանոցում: Բայց քանի որ պապս հմուտ զինվոր էր և տիրապետում էր տարբեր ռազմական հմտությունների, շուտով որոշում են բացառության կարգով նրան զենք տալ և վերցնում են լիարժեք ծառայության:
Մի գիշեր, երբ պապիկս զորամասում քնած է լինում, նրա կողքին պառկած թուրք զինվորը, ում Ալի էին անվանում, արթնացնում է նրան ու հորդորում իր մյուս հայ ընկերոջ հետ փախչել, քանի որ թուրք հրամանատարները մտադրվել էին այդ լուսաբացին մորթել բոլոր հայ զինվորներին: Պապիկիս թուրք ընկերը նրան ասում է, թե ինքը չի կարող տեսնել` ինչպես են նրանց մորթում կամ հանդուրժել, որ սվինն իրեն տան ու ստիպեն դա անել:
Ականջալուր լինելով թուրք ընկերոջ խոսքերին՝ պապս արթնացնում է իր հայ ընկերոջը, և որոշում են միասին փախչել: Բայց քանի որ պապս այնտեղ այլ հայ ընկերներ էլ ուներ, նա Ալիին խնդրում է մյուսներին էլ զգուշացնել: Վերջինս, սակայն, պատասխանում է, թե ինքը չի կարող դա անել, քանի որ միայն իրենց երկուսի համար էր նախապես պայմանավորվել: Պարզվում է, որ հայ զինվորներին փրկելու գործն իր վրա էր վերցրել ոչ միայն Ալին. նրան էին միացել նաև շատ այլ թուրք զինվորներ, ովքեր զգուշացրել էին հնարավորինս մեծ թվով իրենց հայ ընկերների:
Ալիին հաջողվում է պապիկիս ու նրա ընկերոջն ապահով դուրս բերել զորամասից: Այնուհետև նրանց ասում է, թե այլևս չի կարող նրանց օգնել, քանի որ եթե թուրք հրամանատարները պարզեն, որ աջակցել է հայերին, իրեն ևս կսպանեն: Այսպիսով՝ պապիկս իր ընկերոջ հետ ճանապարհ է ընկնում՝ բացի իր զենքից այլևս ոչինչ չունենալով:
Երբ նրանք զորամասից հեռանում են մոտ 10-15 կիլոմետր, հանկարծ նկատում են, որ հեռվից ինչ-որ զորամիավորում է մոտենում: Նրանք պահ են մտնում մի քարի հետևում: Սակայն զինվորները նկատում են նրանց: Բարեբախտաբար պարզվում է, որ դա Զորավար Անդրանիկի ջոկատներից մեկն է:
Զինվորները, չհասկանալով, որ նրանք հայ են, և տեսնելով, որ նրանց մոտ զենք կա, պապիկիս և իր ընկերոջը՝ որպես թուրքի, գերի են վերցնում: Սակայն հարցուփորձ անելով և գլխի ընկնելով, որ նրանք հայ են՝ վերցնում են իրենց շարքերը: Դրանից հետո պապս ու նրա ընկերն Անդրանիկի ջոկատների կազմում մասնակցում են մի շարք կամավորական մարտերի: Այն բանից հետո, երբ Զորավար Անդրանիկը որոշում է կայացնում ցրել իր զորքը, նա իր զինվորներին անցկացնում է Արևելյան Հայաստան և ազատ արձակում:
Այսպիսով՝ պապիկս տեղափոխվում է Թբիլիսի: Վրաստանում պապս, կորցնելով կապը ընտանիքի հետ և հույս չունենալով, թե կարող է նրանց գտնել, կրկին ամուսնանում է մեկ այլ հայ աղջկա հետ և շարունակում այնտեղ ապրել: Հետագայում մորս հաջողվում է գտնել իր հորը և նրանք հանդիպում են Հայաստանում: Հիշում եմ, որ դրանից հետո պապս պահում էր կապն ընտանիքի հետ և հաճախ էր գալիս մեզ տեսակցելու:
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:
այլ նյութեր այս թեմայով
- France Presse-ը պատմել է Ցեղասպանությունից հետո իր քրոջը փնտրող հայ զինվորի մասին Տարիներ անց արդեն Կիպրոսում հաստատված Սարգիս Նաջարյանը գտել է իր քրոջը, ով հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից...
- Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է...
- Թուրքիայում բնակվող հայ. 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի դեպքերի մանրամասների մասին ես սկսեցի տեղեկանալ 23-24 տարեկանից հետո միայն:
- Մեր մայրերը զգուշացնում էին, որ փողոցում հայերեն չխոսենք. Թուրքիայում բնակվող հայ Երկիրն արդեն խնդիրներ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, որոնք մեզ համար՝ որպես հայերի, կրկնապատկվում...
- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ