"Մամա՛, մամա՛, ելի՛ր, պիտի՛ աշխատենք, չէ՞". մայրս չէր հավատում, որ տատիկս էլ երբեք չի արթնանա
"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։
Պատմում է Սոնա Չալգուշյանը (ընտանիքն ունի 2 պատմություն - 2-րդ պատմություն)
Տատիկս՝ Լուսյա Հովհաննիսյանը, ամուսնու՝ Գևորգ Հովհաննիսյանի` պատերազմ մեկնելուց հետո ընդամենը երկու տարեկան մայրիկիս` Հայկանուշի և այդ ժամանակ դեռ չծնված քեռուս՝ Նապոլեոնի հետ շարունակում է ապրել Ադանայում՝ իր հոր տանը:
Մեծ պապիկս ունեցվածքի տեր է եղել և վայելել է իր թուրք ռամիկների հարգանքը: Մայրս հաճախ նշում է, որ եթե մեծ պապս ականջալուր լիներ իր թուրք ռամիկների զգուշացումներին այն մասին, որ հայերի դեմ դավ է ծրագրվում թուրք կառավարության կողմից, միգուցե ամեն ինչ ավելի լավ ավարտվեր:
Երբ Ադանայում թուրքերը ծրագրում են հայերի ջարդերը, նրանք հավաքում են քաղաքի բոլոր հայ տղաներին՝ անկախ տարիքից, բոլոր նրանց, ովքեր կարող էին զենք կրել, և մեկուսացնում մի ձիանոցում: Մայրս հիշում է, թե ինչպես մի օր իր պապիկն իրեն գրկեց և ասաց, թե իրենց թույլ են տվել այցելել ձիանոցում գտնվող իր քեռիներին: Այն բանից հետո, երբ քաղցրավենիք են վերցնում ու այցելում նրանց, մայրս այլևս երբեք չի տեսնում իր քեռիներին: Մյուս օրն առավոտյան թուրքերը ձիանոցը հրդեհում են:
Մի օր տատիկս որոշում է հավաքել հայ կանանց մի խումբ և գնալ մասնակցելու թուրքերի կողմից իրականացվող երկաթգծի կառուցման աշխատանքներին` գումար վաստակելու նպատակով: Կանայք, այն բանից հետո, երբ կառավարությունն ազատվել էր հայ տղամարդկանց մեծ մասից, այլ ելք չունենալով, տաժանակիր աշխատանքների էին անցնում թուրքերի մոտ, ինչպիսին է, օրինակ, քար կտրելը:
Երբ տատիկս ստիպված է լինում աշխատանքի բերումով ավելի հեռանալ Ադանայում գտնվող իրենց տնից, որոշում է երեխաներին ևս վերցնել իր հետ: Սակայն մի օր, մտածելով, որ ամուսինը կարող է վերադառնալ պատերազմից և փնտրել իրենց՝ որոշում է հետ դառնալ: Նրա աշխատանքային խումբը, որը միայն կանանցից և երեխաներից էր կազմված, վստահելով տատիս և չցանկանալով նրանից բաժանվել, նույնպես որոշում է հետ վերադառնալ: Ի դեպ, աշխատանքային այդ խմբում կային տղա երեխաներ, ում մազերը կանայք չէին կտրում՝ վախենալով, որ թուրքերը նրանց էլ կսպանեն:
Հետդարձի ճանապարհին նրանց վրա հարձակվում է թուրքական մի խառնամբոխ և սպանում բոլորին: Մայրս հիշում է, թե ինչպես թուրքերից մեկը իր զենքը դրեց եղբոր սրտին և փորձեց կրակել: Բարեբախտաբար, զենքը չի կրակում, և երեխային հաջողվում է փախչել: Մայրս նույնպես, ով այդ ժամանակ արդեն վեց տարեկան էր, կարողանում է հրաշքով փրկվել՝ անշարժ պառկելով իր մահացած մոր կողքին: Երբ թուրքերը հեռանում են, նա ձայն է տալիս մորը. "Մամա՛, մամա՛, ելի՛ր այլևս, պիտի՛ աշխատենք, չէ՞": Մայրս չէր հավատում, որ Լուսյա տատիկս էլ երբեք չի արթնանա:
Բարեբախտաբար, այդ ժամանակ հայ կամավորականների մի ջոկատ, որի մեջ էր նաև մայրիկիս հորեղբոր տղան՝ Դավիթ Թուջարյանը, նույն տեղով անցնելիս է լինում: Նրանք թաղում են բոլոր մահացածներին, իսկ ողջ մնացած երեխաներին վերցնում իրենց հետ:
Դավիթ քեռին, շատ լավ հասկանալով, որ երեխաներին իր մոտ պահելը անվտանգ չէ, նրանց վստահում է իր թուրք ընկերոջը, ով երդվում է արյան գնով երեխաներին փրկել ոճրագործներից ու հանձնում է երեխաներին որբանոց: Մայրս պատմում է, որ Դավիթ քեռու թուրք ընկերն իրենց շատ լավ էր վերաբերվում. ինքը հացը չէր ուտում, տալիս էր նրանց: Նրան հաջողվում է երեխաներին ապահով անցկացնել սահմանը և հանձնել ֆրանսիացիներին, ովքեր երեխաներին տանում են որբանոց:
Այսպիսով՝ մորս և քեռուս հաջողվում է հրաշքով փրկվել Ցեղասպանությունից…
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:
այլ նյութեր այս թեմայով
- France Presse-ը պատմել է Ցեղասպանությունից հետո իր քրոջը փնտրող հայ զինվորի մասին Տարիներ անց արդեն Կիպրոսում հաստատված Սարգիս Նաջարյանը գտել է իր քրոջը, ով հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից...
- Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է...
- Թուրքիայում բնակվող հայ. 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի դեպքերի մանրամասների մասին ես սկսեցի տեղեկանալ 23-24 տարեկանից հետո միայն:
- Մեր մայրերը զգուշացնում էին, որ փողոցում հայերեն չխոսենք. Թուրքիայում բնակվող հայ Երկիրն արդեն խնդիրներ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, որոնք մեզ համար՝ որպես հայերի, կրկնապատկվում...
- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ