"Պապս հույս ուներ, որ երբևէ իր ընտանիքը կրկին կվերադառնա իր օջախը"
"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։
Պատմում է Գայանե Պետրոսյանը
Երբ ես փոքր էի, միշտ զարմանում էի, թե իմ Վարդանուշ տատն իր որդիների արտասովոր անունները որտեղից է գտել: Բայց երբ մեծացա, ու տատս, հայրս, հորեղբայրներս պատմեցին Սամսոն պապիս ընտանիքի պատմությունը, հասկացա, որ դրանք ոչ միայն պատահական անուններ չեն, այլև տխուր պատմություն ունեն: Սամսոն Պետրոսյանը հորս` Վարդևանի հայրն է, ով ապրել է Կաղզվան քաղաքում: Պապիս հայրը՝ տիրացու Պետրոսը, ճանաչված, հարգված ու մեծահարուստ անձնավորություն է եղել Կաղզվանում, ում հորը Գրիգոր են կոչել:
1915 թվականի Ցեղասպանության օրերն էին: Սամսոն պապս տուն է վերադառնում և ընտանիքին տանը չգտնելով՝ ակամայից հիշում է իր հոր բառերը՝ ուղղված որդիներին. "Եթե որևէ հեռավոր տեղից տուն վերադառնաք ու դուռը փակ տեսնեք, կգնաք մեր ընկույզի ծառի տակը կփորեք, եթե դրա տակ թաղված լինի մեր ընտանիքի հարստությունը, ուրեմն փախել ենք ու լքել ենք մեր գյուղը": Պապս փորում է ընկույզի ծառի տակն ու երբ տեսնում է կճուճով ոսկին, հոնգուր-հոնգուր լաց է լինում, նորից հողով ծածկում է այն` հույս ունենալով, որ երբևէ բոլորը կրկին կվերադառնան իրենց օջախը:
Ցեղասպանության օրերին թուրք ենիչերիները հատուկ հավաք էին անում՝ իբրև թե հայ երիտասարդներին բանակ տանելու նպատակով, բայց իրականում այդ երիտասարդներին բանտ էին նետում, որպեսզի չկարողանան կոտորածի ժամանակ պաշտպանել իրենց ընտանիքներին: Բանտում հերթով անուն, ազգանունները կարդալով՝ երիտասարդներին դուրս էին կանչում ու սպանում: Մի օր էլ պապիս անունն են կարդում: Ենիչերիների հրամանատարը մի ենիչերիի պատվիրում է "էդ գյավուրի" գլուխը կտրել, շորերն արյան մեջ թաթախել ու իրեն տալ:
Ենիչերին պապիս տանում է ամայի մի տեղ, որ սպանի: Վերջին անգամ հողին հրաժեշտ տալու համար պապս կռանում է ու մի քիչ հող է գցում բերանը: Հենց այդ պահին, երբ պապս կռացած էր, ենիչերիին շատ ծանոթ է թվում նրա թիկունքը: Նա հարցնում է պապիս որտեղացի լինելն ու երբ իմանում է, որ Կաղզվանի տիրացու Պետրոսի տղա Սամսոնն է, հրացանը ցած է գցում, փաթաթվում պապիս` ասելով, թե ինքը նրա հոր տանը ծառայություն է արել, ու իր ընտանիքին սովից փրկել է նրա հայրը՝ Պետրոսը: Նա պապիս հիշեցնում է, որ ինքը Ալին է և որ պապիս փոքր ժամանակ իր ուսերին է ման տվել: Պապս հիշում է նրան: Ալին Սամսոն պապիս չի սպանում: Նա սպասում է մինչև մութն ընկնի, ապա պապիս տանում է իր տուն, մի մոզի մորթում, պապիս շորերը թաթախում է արյան մեջ ու տալիս է իր հրամանատարին:
Թուրք ենիչերին պապիս վերաբերվում է ինչպես իր հարազատ որդուն, հագցնում է իր՝ հիվանդությունից մահացած որդու շորերը: Այսպես, թուրքերից գաղտնի մի քանի ամիս նա կարողանում է Սամսոն պապիս իր տանը պահել, սակայն այս ամբողջ ժամանակահատվածում պապս անընդհատ խնդրում է Ալիին, որ իրեն Հայաստան ուղարկի:
Ալիի մահացած որդին կին ուներ, ով ապրում էր Ալիի տանը: Պապս պատմել է, որ այդ կինը աննկարագրելի գեղեցկություն է ունեցել, և Ալին մշտապես համոզել է պապիս ամուսնանալ իր հարսի հետ ու իր տղան դառնալ: Բայց պապս ամեն անգամ մերժել է նրան: Երբ Ալին մի անգամ էլ է փորձել համոզել, պապս այնքան համարձակություն է ունեցել, որ ասել է. "Ուզում ես հենց էստեղ ինձ սպանի, բայց թուրք կին չեմ առնի": Ալին վերջապես հասկանում է, որ պապիս համոզելն անիմաստ է, և գիշերով նրան անցկացնում է սահմանը: Վերջապես պապս հասնում է Էջմիածին, որտեղ և ճակատագրի բերումով հանդիպում է իր հորեղբայր Մինասին, ում հետ մի կերպ, այստեղ-այնտեղ ծվարելով՝ անցկացնում են գիշերները: Տեսնելով, որ այդպես շարունակվել չի կարող՝ հորեղբայրը համոզում է Սամսոն պապիս հեռանալ Էջմիածնից ու գնալ գյուղերում աշխատանք փնտրելու: Պապս թափառելով հասնում է Կոշ գյուղ (հնում՝ Կվաշավան) որտեղ և ստեղծում է իր տունն ու ընտանիքը:
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:
այլ նյութեր այս թեմայով
- France Presse-ը պատմել է Ցեղասպանությունից հետո իր քրոջը փնտրող հայ զինվորի մասին Տարիներ անց արդեն Կիպրոսում հաստատված Սարգիս Նաջարյանը գտել է իր քրոջը, ով հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից...
- Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է...
- Թուրքիայում բնակվող հայ. 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի դեպքերի մանրամասների մասին ես սկսեցի տեղեկանալ 23-24 տարեկանից հետո միայն:
- Մեր մայրերը զգուշացնում էին, որ փողոցում հայերեն չխոսենք. Թուրքիայում բնակվող հայ Երկիրն արդեն խնդիրներ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, որոնք մեզ համար՝ որպես հայերի, կրկնապատկվում...
- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ