ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվեց, վերջացավ. Զարեհ Սինանյան

verelq.am

«Ի՞նչ Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին է խոսքը։ Ճանաչվել է։ Գործընթացը վերջացավ, ավարտվեց,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝  պատասխանելով հարցին՝ հայտարարություններ են հնչում, որ այս իշխանության օրոք տապալվել է  Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, փոխանցում է Panorama.am։

Նա նշեց, որ մեր Ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի հետ, որը մնացել և ապրում է իր պատմական հայրենիքի հողի վրա, այդ ժողովրդի անվտանգության հետ։

«Ոչ թե պետք է ասենք՝ Ցեղասպանություն է եղել, ճանաչեք, այլ պետք է ասենք՝ Ցեղասպանության է եղել, կարևոր է ճանաչելը, քանի որ դուք չեք ճանաչում, Ցեղասպանության իրագործողները կարող են դա անել նաև Արևելյանի Հայաստանի, այն բոլոր տարածքների, որտեղ...

Դա պետք է լինի մեր քաղաքականությունը, որ աշխարհին կոմունիկացնենք, որ Ցեղասպանության ճանաչումն, ինքնին, օդի մեջ բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից։ Մենք այդ հարցը պետք է կապենք մեր այսօրվա անվտանգության հետ՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում։

Կրկնում եմ՝ աշխատանքի ամբողջ բնույթը պետք է հենց այդպես կառուցվի, այսինքն ոչ թե զուտ Ցեղասպանության ճանաչումը, այլ տեսեք՝ քանի որ Ցեղասպանության ճանաչումն այսքան երկար տևեց, դուք ոգևորեցիք այլ պետությունների, որոնք այսօր շրջափակման մեջ են վերցրել 120.000 բնակչության»,- ասաց Սինանյանը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: