ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գրիզլով. Ռուսաստանը չի համագործակցի ԵԱՏՄ որոշ երկրների հետ՝ ի վնաս մյուսների

Ռուսաստանը մտադիր չէ համագործակցել ԵԱՏՄ երկրներից որևէ մեկի հետ՝ ի վնաս ասոցիացիայի մյուս անդամների: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Մինսկում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։

«Այն փաստը, որ Բելառուսը և Ռուսաստանը և՛ Եվրասիական տնտեսական միության, և՛ միության անդամներ են, չի նշանակում, որ մեր երկիրը որևէ սահմանափակում ունի Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ փոխգործակցության համանման մակարդակի հասնելու հարցում: Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մտադրություն չունի ինչ-որ մեկի հետ համագործակցել ի վնաս ուրիշների»,-ասել է Գրիզլովը SB Belarus Today-ի հրապարակած հոդվածում։

Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր է էլ ավելի ամրապնդել արդեն իսկ հաստատված կապերը հայ, ղազախ և ղրղզ բարեկամների հետ, որոնց հետ ՌԴ-ին միավորում են պատմամշակութային խորը կապերը։

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 3,6 կմ/ժ
23 C°
 
26°  16° 
30.09.2023
25°  15° 
01.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: