"Ի՞նչ մեղք ուներ խեղճ հայ ժողովուրդը..."
"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։ Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։
Նյութը տրամադրել է Անահիտ Բերբերյանը
Իմ տատիկը՝ Արշալույս Հովհաննեսի Բերբերյանը (Սառաջյանը) ծնվել է Վան քաղաքում 1898թ.-ին, ապրել է Թեհրանում, մահացել Երևանում 1978թ.-ին: Իր հուշերն ամփոփել է երկու մեծ տետրերում և անվանել "Կյանքիս եզերքով":
Մեջբերում եմ հատվածներ նրա տետրից:
"Մենք՝ վանեցիներս, 1915թ. հուլիսի 15-ին թողինք մեր ծննդավայր ու մեր հարազատ երկիր, տուն ու տեղ, քաղցր օդն ու ջուր, բախտի ձեռին եղանք մի խաղալիք, գաղթի սև ճամփան բռնեցինք ու թափառականի նման ընկանք աշխարհից աշխարհ, ուժեղ փոթորիկի մատնված նավի նման խփվեցինք էս ժայռին, էն ժայռին ու ջախջախված նավը քշեց մեզ, տարավ-հանեց օտար, անհարազատ ափեր:
Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ ծննդավայր Վան քաղաք, սրտիս էն խոր մասերի վրա մի խշշոց եմ զգում, ինչպես սառ ջուր լցնեն թեժ կրակի վրա, ու հազար ափսոսանքով եմ հիշում իմ երջանիկ օրերը: Մենք ճամփա ընկանք` մեր թիկունքում թողնելով մեր սիրելի կապուտակ Վանա ծովակ, որ անտեր որբուկի նման լացում, հեկեկում ու կանչում էր մեզ, թե` ինձ էլ տարեք, ես առանց ձեզ չեմ մնա, ես առանց ձեզ ախր ո՞նց պիտի մնամ...
Հեքիաթներում շատ էինք լսել դժոխքի մասին իր ամբողջ սոսկալի կողմերով, բայց ո՞վ կարող էր երևակայել, թե կարող է օրերից մի օր մենք մեր աչքով տեսնենք և մեր սեփական կաշվի վրա զգանք դժոխքն իր իսկությամբ, անասելի տանջանքներով ու չարչարանքներով: Մտածում էի՝ ասում են` դժոխք միայն վատերին, մեղավորներին է բաժին ընկնում, բա էս խեղճ հայ ժողովուրդ ի՞նչ մեղք ունի, որ հանկարծ մատնվավ էս սև ու դաժան օրերին:
Այդ հարայ-հրոցի մեջ կորցրեցի մորս ու քույրերիս, բայց մյուս մարդկանց հետ շարունակում էի ճանապարհը: Հասանք Բերկրի: Անցնում էինք սարերի միջով` նեղ ճանապարհով: Մեկ էլ կրակոցներ լսվեցին: Սարսափելի թշնամին սարից իջել, քարավանի դեմ կտրել ու սկսել էր անխնա կոտորել, ջահել աղջիկներին փախցնել: Խուճապի մատնված ամբոխը ճչում էր, մազ փիտում: Էդ խելակորույս վայրկյանին աչքս ընկավ խշշացող գետին, և, օ՜հ, ի՞նչ տեսնեմ... Հարյուրավոր ջանդակներ գետը գլորում-տանում էր: Հայ կին, հայ օրիորդ, բարձր պահելով իր պատիվ ու նամուս, գերադասեց կուլ գնալ գետի ալիքներին, քան թե ընկնել պիղծ ու անօրեն թշնամու ձեռք:
Սարսափից խելագարության աստիճանի էինք հասել, գնդակների տարափի տակ լեղապատառ ու շնչասպառ վազում էինք, թե ուր` չգիտեինք: Հինգ թե վեց օր ճամփա էինք գնում, սոված, հոգնած: Մայրեր ճարահատված երեխաներ գցում էին ճամփի վրա, բայց կամավորներ ֆուրգոններով հետևից գալիս, բոլորին հավաքում, լցնում էին ֆուրգոնների մեջ ու բերում:
Ոտքերս ուռել էին, դարձել գերանի չափ, քայլել անկարող էի: Ամբոխ գալիս անցնում էր, իմ նման հազարավորների արցունք երկինք էր հասնում, ի՞նչ անեմ... Անհույս ու մոլոր նստած ճամփի եզրին դառնագին լացում էի ու նայում իմ հիվանդ ոտներին ու մտածում իմ անել վիճակի մասին, երբ հանկարծ մի զնգզնգոցի ձեն լսեցի ու տեսա մի մեծ քարավան: Շատ վախեցա էդ մուսուլմաններին տեսնելով, բայց նրանցից մեկը իր ուղտը բերեց, էդ խելոք կենդանին ծունկ իջավ և ես նստեցի: Պինդ կպել էի ուղտի մեջքին և երկու թևերովս էլ ամուր գրկել իմ առաջ նստած անծանոթ կնոջ մեջքից, որ շուռ գալով՝ ասաց` մի՛ վախենա, բալե՛ս: Նա էլ գաղթականների մեջ կորցրել էր իր երեխաներին: Ուղտերի քարավանը զնգզնգալեն գնում էր առաջ` իրենց հետ տանելով քանի-քանի իմ նման անճարներին: Բավական ճամփա կտրել էինք, երբ մեր ուղտապանը մյուսին ինչ-որ բան ասաց, նա էլ իր կապոցից մի կտոր հաց հանեց ու տվեց մեզ:
Ես էնքան զգացվեցի էդ օտար, անծանոթի ազնվության վրա, որ մի պահ մոռացա իմ ոտների ուժեղ ցավեր ու մտածեցի, թե ամեն մարդու մեջն էլ գոյություն ունի խղճի ձայն` լինի դա մահմեդական թե քրիստոնյա: Միայն տգիտությունն է, որ դարեր ի վեր ճնշել է մարդկության ու ահա այսօր պատճառ դառավ այս մեծ ու սոսկալի աղետին...":
Ուղտերի քարավանը այս կնոջն ու տատիկիս հասցնում է գաղթականների ամբոխին և շարունակում իր ճանապարհը: Երկար դեգերումներից, տառապանքներից հետո տատիկս վերջապես գտնում է իր հարազատներին, և նրանք միասին, փրկվելով բազում փորձանքներից, գալիս են Երևան:
Սիրելի՛ դեմքեր, ա՜խ, չկաք հիմի,
Շիրիմ էլ չունեք, որ գամ ձեզ այցի,
Բայց իմ հոգու մեջ կա մի մեծ բուրվառ,
Որ խունկ կծխե ձեր հոգու համար...
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:
այլ նյութեր այս թեմայով
- France Presse-ը պատմել է Ցեղասպանությունից հետո իր քրոջը փնտրող հայ զինվորի մասին Տարիներ անց արդեն Կիպրոսում հաստատված Սարգիս Նաջարյանը գտել է իր քրոջը, ով հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից...
- Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է...
- Թուրքիայում բնակվող հայ. 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի դեպքերի մանրամասների մասին ես սկսեցի տեղեկանալ 23-24 տարեկանից հետո միայն:
- Մեր մայրերը զգուշացնում էին, որ փողոցում հայերեն չխոսենք. Թուրքիայում բնակվող հայ Երկիրն արդեն խնդիրներ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, որոնք մեզ համար՝ որպես հայերի, կրկնապատկվում...
- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ