"Հորաքրոջս հետ ամուսնանալու համար Մեհմեդի նկատմամբ հարազատները մահափորձ են իրականացնում"
"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։
Պատմում է Նուբար Չալըմյանը
Իմ նախահայրերը ծագումով Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքից են: Որևէ կապ Արևելյան Հայաստանի հետ երբևիցե չենք ունեցել: Ինքս ծնվել եմ Իրաքում: 11 տարեկան էի, երբ ներգաղթեցինք Արևելյան Հայաստան: Պապիս հոր կամ մոր մասին տեղեկություն ես չունեմ, նույնիսկ անունները չգիտեմ, որովհետև 15 թվականի Ցեղասպանության ժամանակ իմ հայրն ընդամենը 3 տարեկան է եղել: Նա չէր հիշում իր հորը, երբևէ նույնիսկ նրա նկարը չէր տեսել, քանի որ հրոսակները զավթել էին նրանց ողջ ունեցվածքը և այն կապոցում, որի մեջ շատ ու շատ իրեր են եղել, եղել է նաև նրանց ընտանեկան լուսանկարների ալբոմը: Պապիս տեսել և հիշում էր միայն ավագ հորաքույրս, ում մասին էլ կպատմեմ: Ցեղասպանության ժամանակ նա առնվազն 12-13 տարեկան աղջնակ է եղել: Ցեղասպանությունից մազապուրծ եղած տատիկիս՝ Սոլոմեին, ես ինքս էլ տեսել եմ: Նա ազգությամբ կիսով չափ ասորի էր:
Չալըմյանները բավականին մեծ տոհմ են եղել: Գերդաստանի մի մասը՝ պապիկիս ընտանիքը, հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են եղել: Մյուս մասը հարել է բողոքականներին. ինչպես գիտենք, Տիգրանակերտում գործում էր նաև ավետարանչական եկեղեցի: Բողոքականներին հարող մասը Ցեղասպանությունից մեկ տարի առաջ՝ 1914 թվականին, հեռացել է Թուրքիայից՝ մեկնելով Եվրոպա: Չեմ կարող ասել՝ նրանք ավելի շուտ են զգացել այդ վտանգը, թե ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ նրանք գրեթե կորուստ չեն ունեցել: Իսկ պապիկս և նրա եղբայրները սպանվել են 1915 թվականի դեպքերի ժամանակ: Բավականին երկար ժամանակ նրանց ձեռք չեն տվել, քանի որ արհեստավորներ են եղել, իրենց արհեստի շնորհիվ որոշ ժամանակ կարողացել են փրկվել կոտորածներից:
Հորս ընտանիքը բնականաբար առնչվել է Տիգրանակերտում ապրող թուրքերի հետ, նրանք բոլորը հիանալի տիրապետում էին թուրքերենին: Մեհմեդ անունով մի թուրք, որին ես չեմ հիշում, Ցեղասպանության ընթացքում հորս ընտանիքին թաքցրել է: Այդ թուրքին հետապնդել են իր հարազատները, որպեսզի սպանեն, քանի որ նա օգնել էր "գյավուրներին": Հետո նա ամուսնացել է իմ երեք հորաքույրներից մեծի՝ Ազնիվ Չալըմյանի հետ, չնայած նա հորաքրոջիցս 13-14 տարով մեծ է եղել: Նրանք ամուսնանում են և որոշում են թողնել Տիգրանակերտն ու հաստատվել Իրաքում: Մեհմեդի հարազատները` մասնավորապես եղբայրները, չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրենց եղբայրն ամուսնացել է հայուհու հետ և որոշում են հետապնդել ու սպանել նրան: Նրանք ծպտված գալիս են Իրաք, գիշերը մահափորձ են իրականացնում, սակայն անհաջող: Մեհմեդը միայն վնասվածքներ է ստանում:
Մեհմեդն ու հորաքույրս ունենում են երկու զավակ՝ մի տղա և մի աղջիկ: Նրանք բոլորն էլ ունեցել են Թուրքիայի քաղաքացիություն: Հորաքրոջս տղան հիասքանչ տիրապետում էր հայերենին, և հորս հետ երկար տարիներ նամակագրության մեջ էր: Ազնիվ հորաքույրս մահացել է Ստամբուլում, ուր նրանց ընտանիքը տեղափոխվել էր նախքան իրանա-իրաքյան պատերազմը: Ցավոք, չունեմ այդ թուրք մարդու նկարը, ով փաստորեն փրկել է մեր ընտանիքը:
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:
այլ նյութեր այս թեմայով
- France Presse-ը պատմել է Ցեղասպանությունից հետո իր քրոջը փնտրող հայ զինվորի մասին Տարիներ անց արդեն Կիպրոսում հաստատված Սարգիս Նաջարյանը գտել է իր քրոջը, ով հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից...
- Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է...
- Թուրքիայում բնակվող հայ. 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի դեպքերի մանրամասների մասին ես սկսեցի տեղեկանալ 23-24 տարեկանից հետո միայն:
- Մեր մայրերը զգուշացնում էին, որ փողոցում հայերեն չխոսենք. Թուրքիայում բնակվող հայ Երկիրն արդեն խնդիրներ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, որոնք մեզ համար՝ որպես հայերի, կրկնապատկվում...
- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ