ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թուրք ծառաների զգուշացումը փրկել է Զրվանդյանների կյանքը...»

"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։


Պատմում է աստղաբան Աննա Հախվերդյանը


Ես կպատմեմ իմ մոր պապի ընտանիքի՝ Զրվանդյանների պատմությունը: Նրանք ապրել են Վանում և ակտիվորեն մասնակցել են քաղաքի ինքնապաշտպանությանը: Մորս պապը՝ Տիգրան Զրվանդյանը, ամուսնացած է եղել Արշալույս Էրջյանի հետ: Զրվանդյանները հարգված ընտանիք են եղել Վանում, Տիգրանի հայրը հարուստ վաճառական էր և միաժամանակ քաղաքապետի խորհրդական: Նա ընդունել է Եվրոպայից ժամանող պատվիրակություններին: Զրվանդյանները երեքհարկանի առանձնատուն են ունեցել հենց Վանի կենտրոնական փողոցներից մեկում և սպասավորներ են ունեցել, այդ թվում նաև թուրքեր:

Հենց այդ թուրք սպասավորներն էլ Զրվանդյանների ընտանիքին զգուշացրել են սպասվող ջարդերի մասին, թեև Վանում այդ ժամանակ արդեն խժդժություններ են եղել: Տիգրանը կնոջ՝ Արշալույսի և 3 երեխաների հետ 1914 թվականի դեկտեմբերին գաղթել է Արևելյան Հայաստան: Տիգրանի ծնողները, ովքեր արդեն պատկառելի տարիքի են եղել, հրաժարվել են հեռանալ Վանից, մնացել են քաղաքում և մասնակցել քաղաքի ինքնապաշտպանությանը, նրանք զոհվել են ինքնապաշտպանական մարտերից մեկի ժամանակ:

Տիգրանն ու նրա ընտանիքը շատ զրկանքներ են կրել գաղթի ճանապարհին: Իրենց հետ վերցրել են միայն առաջին անհրաժեշտության իրերը և ոսկիներ, որոնց շնորհիվ էլ սկզբնական շրջանում կարողացել են գոյատևել: Գաղթի ճանապարհին կորցրել են նաև իրենց երեխաներին: Մորս հայրն արդեն ծնվել է Արևելյան Հայաստանում 1918 թվականին՝ այստեղ հաստատվելուց 4 տարի անց:


Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: