ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հալուք Քալաֆաթ. Մենք պետք է առերեսվենք Ցեղասպանության հետ առանց նախապաշարմունքների

Ամիսներ առաջ թուրքական Bianet լրատվական գործակալության կողմից հրատարակված Հայոց ցեղասպանության մասին իրական պատմությունների շուրջ  «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է գործակալության գլխավոր խմբագիր Հալուք Քալաֆաթի հետ: Հարցին, թե որն է եղել գործակալության շարժառիթը պատմությունները հրատարակելիս, պրն. Քալաֆաթը պատասխանել է, որ բազմաթիվ քայլեր կան, որոնք կարող են հանգեցնել հայ և թուրք հասարակությունների հաշտեցմանը, և այն ծրագիրը, որի շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին իրական պատմություններ են հավաքագրվել, այդ քայլերից մեկն է: Նա նշել է, որ իրենց շարժառիթն է օգնել հայ և թուրք ժողովուրդներին, որ խոսեն, քննարկեն և հասկանան միմյանց: Խոսելով «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի մասին՝ Քալաֆաթն ասել է, որ ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմությունների «նպատակն է առերեսվել Ցեղասպանության հետ առանց նախապաշարմունքների, քանի որ դրանք լուծման գլխավոր խոչընդոտն են: Մեր առաջնահերթ պարտքը պետք է լինի երկու կողմերում նախապաշարմունքների հաղթահարումը»:

«Արմեդիա» գործակալության այն հարցին, թե երբ է նա առաջին անգամ լսել Հայոց ցեղասպանության մասին, պրն. Քալաֆաթն ասել է. «Երբ ես առաջին անգամ լսեցի Հայոց ցեղասպանության մասին, ավագ դպրոցում էի սովորում: Եվ, անկեղծ ասած, ես չհավատացի դրան, քանի որ թուրքական կրթական համակարգը հերքում է Ցեղասպանությունը: Դպրոցներում մեր պատմության դասերը մեզ պատմում են մեր նախնիների հերոսության մասին, բոլոր դասընթացներում մենք լսում են նույն նախապաշարմունքներն այն մասին, որ թուրք ժողովուրդը լավն է և կատարյալ»:

Խոսելով հայ և թուրք հասարակությունների մերձեցման հնարավորությունների մասին՝ Bianet գործակալության գլխավոր խմբագիրը նշել է. «Նման ծրագրերը մեզ ճշմարտությունն են պատմում, օգնում են ավելի լավ հաղորդակցվել և ավելի լավ հարաբերություններ հաստատել երկու երկրների և ժողովուրդների միջև…»:

Bianet լրատվական գործակալությունն այն թուրքական գործակալություններից մեկն է, որոնք հրատարակեցին «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ-ի և «Արմեդիա» ՏՎԳ-ի ջանքերով և Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ իրականացվող «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմությունները:

 

 

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: