ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 046,63 դրամ ԱՐԾԱԹ - 346,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 965,09 դրամ

Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ Սենատի բանաձևի ամբողջական տեքստը

Teller Report

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է բանաձև, որը կոչ է անում հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պաշտոնական ճանաչման միջոցով և մերժել այն ջանքերը, որոնք ուղղված են նրան, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ասոցացվի Հայոց ցեղասպանության հերքման հետ, փոխանցում է news.am-ը։

Բանաձևի ամբողջական տեքստը․

«Հաշվի առնելով, որ Միացյալ նահանգները հպարտանում է Հայոց ցեղասպանության, Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ․ 1 500 000 հայերի սպանության ճանաչման և դատապարտման ու հայերի դեմ ցեղասպանության գործողություններից տուժած հույների, ասորիների, խալդիների, սիրիացիների, արամեացիների, մարոնտների և մյուս քրիստոնյաների օգնության իր պատմությամբ,

Հաշվի առնելով, որ Օսմանյան կայսրությունում 1913-1916թթ․ ԱՄՆ դեսպան հարգարժան Հենրի Մորգենթաու-ավագը կազմակերպել և շատ երկրների պաշտոնատար անձանց կողմից բողոքներ է ներկայացրել այն բանի դեմ, ինչը նա անվանել է «ռասայի ոչնչացման գործողություններ», և 1915թ․ հուլիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգը նշել է, որ «քարտուղարությունը հավանություն է տալիս հայերի հետապնդումը դադարեցնելու ձեր նախաձեռնությանը»,

Հաշվի առնելով, որ նախագահ Վուդրո Վիլսոնը խրախուսել է Կոնգրեսի օրենքով հիմնադրված Մերձավորարևելյան օգնության հիմնադրամի ստեղծումը, որը 1915-1930թթ․ գրավել է մոտ 116 000 000 ԱՄՆ դոլար (ավելի քան 2 500 000 000 ԱՄՆ դոլար՝ 2019-ի փոխարժեքով), իսկ Սենատն ընդունել է զանգվածային սպանությունները դատապարտող օրենք,

Հաշվի առնելով, որ Ռաֆայել Լամկինը, որը 1944թ․ ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը և ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի նախատեսման ՄԱԿ բանաձևի առաջին կողմնակիցն էր և հիմնվում էր Հայաստանի դեպքի վրա՝ որպես 20-րդ դարում ցեղասպանության օրինակ,

Հաշվի առնելով, որ ինչպես ցուցադրված է Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանում, Ադոլֆ Հիտլերը, 1939թ․ հրամայելով իր զինվորական հրամանատարներին հարձակվել Լեհաստանի վրա, առարկությունները մերժել է՝ ասելով․ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին», և հող է նախապատրաստել Հոլոքոստի համար,

Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը,

(1) 1951թ․ մայիսի 28-ին Միացյալ Նահանգների կառավարության գրավոր հայտարարությամբ Միջազգային դատարանին՝ ցեղասպանության կանխման և դրա համար պատժելու № 4838 բանաձևի առնչությամբ, որը 1981թ․ ապրիլի 22-ին հրապարակել է նախագահ Ռոնալդ Ռեյգանը, ինչպես նաև

(2) 1975թ․ ապրիլի 8-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 94-րդ գումարման համատեղ բանաձևով և 1984թ․ սեպտեմբերի 10-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 98-րդ գումարման համատեղ բանաձևով, ինչպես նաև

Հաշվի առնելով, որ Ցեղասպանության և ոճրագործությունների կանխման մասին 2018թ․ Էլի Վիզելի օրենքը նախատեսում է, որ ոճրագործությունների կանխումը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից, և հաստատում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը այն է, որ կառավարությունը ընդունել է ոճրագործությունների վտանգի բացահայտման, կանխման և արձագանքման ռազմավարություն՝ «դիվանագիտական արձագանքի ամրապնդման և անցումային արդարադատության համապատասխան միջոցառումներին աջակցելու արտաքին օգնության արդյունավետ օգտագործման, անցյալի ոճրագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելու» ուղիով։

Որոշվում է՝

(1) հարգել Հայոց ցեղասպանության հիշատակը պաշտոնական ճանաչման և հիշելու միջոցով,

(2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը Հայոց ցեղասպանության կամ ցանկացած այլ ցեղասպանության հետ ասոցացնելու ջանքերը

(3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի մասին տեղեկացվածությունն ու հասարակական ըմբռնումը, այդ թվում՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու ջանքերում Միացյալ Նահանգների դերը, ինչպես նաև մարդկության դեմ ներկայի հանցագործությունների կանխման համար Հայոց ցեղասպանության օրինակի արդիականությունը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 60%
Քամի՝ 11 կմ/ժ
15 C°
 
13°  25° 
01.10.2020
13°  26° 
02.10.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: