ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսները և ուսանողները Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աշխատակիցների և փորձագետների հետ միասին քննարկել են առաջիկա տարիներին Ղազախստանի զարգացման ռազմավարությանը, ղազախական հասարակության առջև ծառացած խնդիրներին, արտահերթ նախագահական ընտրություններին, Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Սեմինար-քննարկումը կազմակերպվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում Ղասախստանի դեսպանատան ջանքերով «Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ»  ծրագրի շրջանակներում: Համաժողովի ժամանակ զեկույցով հանդես են եկել Հայաստանում Ղազախստանի հյուպատոս Աբու Ժանբոլատ Մոլդաբայուլին, Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տարածաշրջանային հետազոտությունների ծառայության ղեկավար Մանվել Ղումաշյանը, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ ղեկավար Արամ Սաֆարյանը և արևելագետ, ԵՊՀ դասախոս Նաիրա Մկրտչյանը:

Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա. Բոզժիգիտովը և բանախոսները սեմինարի մասնակիցներին են ներկայացրել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Ղազախստանի նոր քաղաքականությունը, երկրի ընտրած զարգացման ուղին, որը նախանշվել էր  Ղազախստանի ժողովրդին ուղղված նախագահ Նազարբաևի ուղերձում: Մեծ ուշադրություն է հատկացվել նաև ղազախական հասարակության կրոնական հանդուրժողականությանը և պետության համապատասխան քաղաքականությանը: Զեկույցներում նշվել են առաջիկա տարիներին Ղազախստանի տնտեսության զարգացման ուղղությունները, ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությունը, ազգային փոքրամասնությունների նկատմամբ Ղազախստանի քաղաքականության առանձնահատկությունները, ինչպես նաև Ղազախստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների միտումները մինչև 2050թ:

Միջոցառման մասնակիցներն ընդգծել են դրական փորձի փոխանակման և Հայաստան-Ղազախստան համագործակցության զարգացման  կարևորությունը: Ուսանողները հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես ԵԱՏՄ շրջանակներում Ղազախստանի ներկայիս քաղաքականության և կառուցվածքի ընդլայնման ղազախական տեսության նկատմամբ: Նշենք, որ նման հանդիպումները և համագործակցության հարթակների համատեղ քննարկումները, փորձի փոխանակումը հատուկ արդիականություն ստանում է` կապված Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու և երկու պետությունների՝ մեկ տնտեսական տարածքում ինտեգրվելու հետ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: