ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Իսլամական պետությունը» շարունակում է Մերձավոր Արևելքում մշակութային ժառանգության ոչնչացումը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ավերել են Հյուսիսային Իրաքում գտնվող Խաթրա քաղաքի պատմական հուշարձանները, հայտնում է BBC-ն՝ հղում անելով իրաքյան քրդերի ներկայացուցիչներին: Մ.թ.ա III դարում հիմնված քաղաքի ավերակները ներառված են ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: ԻՊ-ի զինյալները էքսկավատորների օգնությամբ սկսել են կործանել հուշարձանի պատերը: Մոսուլում քրդական ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինը հայտնել է, որ հնագույն որոշ հուշակոթողներ պահպանվել էին մինչ այժմ, սակայն ոսկյա և արծաթյա իրերը զինյալները վաղուց արդեն սպառել էին: Բացի այդ, ծայրահեղ իսլամիստները կործանել են նաև Իրաքի տարածքում գտնվող ասորական հնագույն Նիմրուդ քաղաքի ավերակները:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան իսլամիստների գործողությունները «ռազմական հանցագործություն» է անվանել: Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ևս իր դժգոհությունն է հայտնել: Ինչպես հայտնում է TASS-ը, նա ծայրահեղականների գործողությունները ռազմական հանցանք է անվանել՝ մատնանշելով դրանք անմիջապես դադարեցնելու անհրաժեշտությունը: «Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ մեր մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը ռազմական հանցագործություն է և դրա մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ընդգծվում է հայտարարության մեջ:

Փետրվարին ԻՊ-ի զինյալները Իրաքի հյուսիսում մի շարք արձաններ և քանդակներ կործանեցին, որոնց տարիքը գերազանցում է մի քանի հազար տարին: Իրաքցի հնագետ Լամիա Ալ-Գայլանիի խոսքերով ծայրահեղականների հասցրած վնասը կարելի է համեմատել 2001 թվականին թալիբների կողմից Բուդդայի արձանի պայթեցման հետ: Ինչպես հիշեցնում է Lenta.ru-ն, փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ իսլամիստները պայթեցրել են իրաքյան Մոսուլ քաղաքի կնետրոնական գրադարանը՝ ոչնչացնելով ավելի քան 10 հազար գրքեր:

ԻՊ-ի զինյալները ոչ միայն ոչնչացնում են Իրաքում և Սիրիայում իրենց վերահսկողության տակ գտնվող հնագույն հուշարձանները, այլ նաև վաճառում են դրանք սև շուկայում: Որոշ տվյալների համաձայն այս շրջանում գրեթե 2 հազար հուշակոթողներ կան: Միայն Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում վնասվել և ոչնչացվել է մշակութային ժառանգության ավելի քան 290 հուշակոթող: Հատկապես տուժել են Հելեպ, Ռաքքա, Բոսրա քաղաքներում տեղակայված մշակութային կառույցները և Պալմիրայի ավերակները: Ինչպես նշում է newsru.com-ը, 24 կառույց ամբողջովին ավերվել է, 104-ը լրջորեն վնասվել է, ևս 85 կառույց միջին աստիճանի վնասներ է կրել: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: