ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական Նարդարանում արտակարգ դրություն պահպանվում է

Ադրբեջանական Նարդարանի շրջափակումը տարածվել է հարևան Բիլգյա և Մաշթագա ավանների վրա: Այդ ավանների Նարդարանին հարակից շրջանները ևս վերցվել են ուժայինների հսկողության տակ: contact.az-ի փոխանցմամբ փողոցների մուտքերը փակել են բետոնե բլոկերով, ինքնաձիգերով զինված պարեկախմբեր են կանգնած: Տեղացիների փոխանցմամբ բոլոր անցնող մեքենաները ստուգվում են, իսկ դրանց սեփականատերերը` խուզարկվում: Նշվում է, որ անցակետերը գործում են շուրջօրյա, և փաստացի այս գոտում արտակարգ դրություն է գործում:

Ինչ վերաբերում է Նարդարանին, ապա այնտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած արտակարգ միջադեպեր չեն արձանագրվել: Փակ են ոչ միայն գլխավոր, այլ նաև երկրորդական ճանապարհները, մինչ օրս չկա գազ և էլեկտրականություն: Այս կերպ իշխանությունները մտադիր են խիստ հսկողություն պահպանել և բացառել կրոնական ընդդիմության հզորացումը, որի գլխավոր աղբյուրը Նարդարանն է:

Ավելի վաղ Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովը հայտարարել է, որ «հատուկ օպերատիվ միջոցառումները Նարդարանում կշարունակվեն մինչ դրված խնդիրների ամբողջական իրականացումը և անվտանգության ապահովումը»: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Նարդարանի բնակիչներից արդեն առգրավվել է 20 միավոր զենք և զինամթերք, և դա այն դեպքում, երբ բնակիչները տեղյակ են շարունակվող հատուկ գործողության մասին և ամեն կերպ «փորձում են թաքցնել իրենց ունեցած զենքը», գրում է haqqin.az-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները մուտք են գործել Նարդարան ավան, որտեղ նոյեմբերի 26-ին տեղացիների և ոստիկանության միջև զինված բախում էին տեղի ունեցել, այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները ցերեկային աղոթքի ժամանակ փորձել էին ձերբակալել արմատական հայացքներ քարոզող աստվածաբան Տալե Բագիրզադեին: Արդյունքում զոհվել էր 6 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան: Իշխանությունների պնդմամբ Նարդարանում արդեն երկար տարիներ է խախտվել է սահմանադրական կարգը. շրջանը կառավարվում է ավագների խորհրդի կողմից, որը չի ենթարկվում տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նշենք, որ Նարդարանը հայտնի է որպես իսլամիստական բնակչություն ունեցող շրջան, որն, ըստ ադրբեջանական իշխանությունների, հովանավորվում է Իրանի կողմից: Սակայն, հարկ է նշել, որ իրանական կողմը այս մեղադրանքները հերքում է:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: