ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պրահայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Չեխիայի Հանրապետության Երաժշտության ազգային թանգարանում մասնակցել է Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Այս մասին հայտնում է  ԱԺ պաշտոնական կայքը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկը, Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովան և Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ինչպես նաև չեխական կողմի ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայ և չեխ ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման համար Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային, հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովային և հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Նշենք, որ ԱԺ պատվիրակության կազմում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: