ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բուրջանաձե. ԱՄՆ-ն չի հարգում Վրաստանին

Վրաստանի խորհդարանի նախկին խոսնակ, «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն վիրավորական է համարում, որ  հայրենիքում հետախուզվող նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին հնարավորություն է տրվել ելույթ ունենալ ԱՄՆ Սենատի Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության հարցերով ենթակոմիտեի լսումներին: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»

Սահակաշվիլին, ով հանդիսանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգնականը և նախագահին կից գործող միջազգային խորհրդակցական խորհրդի ղեկավարը, ԱՄՆ Սենատում ելույթ է ունեցել մարտի 4-ին:

«Ինչպե՞ս հասկանալ այն հայտարարությունները, թե Արևմուտքը հարգում է Վրաստանի ինքնիշխանությունը: Վրաստանի ինքնիշխանությունը հարգելն առաջին հերթին նշանակում է, որ դու պետք է հարգես երկրի ղեկավարությանը և նրա կողմից ընդունված որոշումները: Իսկ այն անձը, ով հետախուզվում է իշխանությունների կողմից չպետք է ընդունվի որպես բարձրաստիճան ներկայացուցիչ երկրի բարձրագույն մարմիններում»,- հայտարարել  Բուրջանաձեն երեքշաբթի կայացած բրիֆինգի ժամանակ:

Բուրջանաձեն միաժամանակ դիմել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդին՝ հայտարարելով, որ «նման քայլերը չեն դիտվի որպես բարեկամական ժեստ վրացական ժողովրդի և վրացական պետության նկատմամբ»:

Վրաստանի գլխավոր դատախազությունը 2014թ-ին հեռակա կարգով Սահակաշվիլիին մեղադրանք է ներկայացրել մի քանի քրեական գործերի հիմքով՝ 5 միլիոն դոլար պետական միջոցների վատնում անձնական կարիքների համար, պաշտոնական լիազորությունների չարաշահում 2007թ-ի նոյեմբերի 7-ի ցույցի ցրման ժամանակ, պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի սպանության դեպքի հետ կապված: Նախկին նախագահի նկատմամբ հայտարարվել է ներպետական հետախուզում, և սկսվել է նրան միջազգային հետախուզում հայտարարելու գործընթացը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: