Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը վերջակետ չէ. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 10-ին մասնակցել է Պրահայի Կարլի համալսարանում անցկացված «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթ-դասախոսությամբ: Դասախոսությանը` ի թիվս պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների, ներկա է եղել նաեւ Չեխիայում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ահմեթ Նեչատի Բիգալին` դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Իր խոսքում Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասել է.
«Հարգարժան ակադեմիկոսներ, դեկաններ, պրոֆեսորներ, ուսանողներ, տիկնայք և պարոնայք,
Հայոց ցեղասպանության 100-ամյակին մեկ ամիս է մնացել: Մեկուկես միլիոն հայ զոհ դարձավ մի հանցագործության, որն իր իրական անունը միայն տասնամյակներ անց գտավ: Ինչպես հավանաբար գիտեք, «ցեղասպանություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է ծագումով հրեա լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին: Այդ եզրույթով Լեմկինը ցանկանում էր նկարագրել 1915-ին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված վայրագությունները:
Դեռևս 1911 թվականին Սալոնիկում «Իթթիհաթ վե Թերաքի» կուսակցության համագումարում որոշում կայացվեց բնաջնջել Օսմանյան Թուրքիայում ապրող հայերին: Երիտթուրքական պանթուրքիստական ծրագրերի իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտ էր համարվում քրիստոնյա բնիկ ազգաբնակչությունը, մասնավորապես հայերը: Թուրքերը պնդում են, թե այս ամենն իբր նախօրոք ծրագրված չի եղել. Առաջին աշխարհամարտի տարիներին տեղահանության հետևանքով զոհվել են թե հայեր, թե թուրքեր:
Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը:
1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում 600 հայազգի մտավորականների, Օսմանյան խորհրդարանի անդամների, ինչպես նաեւ հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան Թուրքիայի կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Հանցագործությունը նպատակ ուներ հայրենազրկելու հայերին: Կոտորածներն ու էթնիկ զտումները միտված էին հայերի բնաջնջմանը, ինչպես նաև հայկական հազարամյա ժառանգության ոչնչացմանը:
Հարգելի ներկաներ,
Կցանկանայի նաև նշել, որ 1915 թվականի մայիսի 24-ին միաժամանակ հրապարակվեց Անտանտի երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան) կառավարությունների համատեղ պաշտոնական հռչակագիրը` Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին: Այն 20-րդ դարում ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որն Օսմանյան Թուրքիայի կառավարության անդամներին հավաքականորեն և անձնապես պատասխանատու էր համարում նրանց կատարած հանցանքների և ոճրագործությունների համար:
Սիրելի ընկերներ,
1919 թվականին Օսմանյան Թուրքիայի Արտակարգ ռազմական դատարանը մահապատժի դատապարտեց Օսմանյան Թուրքիայի Ռազմական նախարար Էնվեր փաշային, Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, Ռազմածովային նախարար Ջեմալ փաշային, Կրթության նախարար Նազիմ փաշային և այլոց՝ մեղավոր ճանաչելով հայերի զանգվածային ոչնչացումը կազմակերպելու և իրականացնելու մեջ:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը վերջակետ չէ. այն միայն մի փուլի ավարտն է: Հարյուրամյակը կամփոփի պատմական մի ժամանակահատված և կազդարարի նոր փուլ արդարության վերականգնման պայքարում, որը կամրապնդվի ժխտողականության դեմ պայքարի նոր մեթոդներով:
Այսօր աշխարհի 22 երկիր արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այն առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին: Բոլորովին վերջերս Հարավային Դակոտան դարձավ ամերիկյան 43-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը: Իսկ օրեր առաջ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունեց մի բանաձեւ, որով դատապարտեց Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի հայրենազրկման փաստը՝ Թուրքիային կոչ անելով ընդունել պատմությունը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դժբախտաբար, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը:
Հարգելի ներկաներ,
Մենք համոզված ենք, որ միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել հետագայում նման հանցագործությունների կրկնությունը: Ինչպես իրավացիորեն նշված է Հայոց ցեղասպանության մասին Եվրոպական ժողովրդական կուսակցության բանաձևում, ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը դատապարտելի են, քանի որ որակվում են որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում:
Հայոց ցեղասպանությունը եթե ճանաչվեր և դատապարտվեր, Հոլոքոստը միգուցե տեղի չունենար: Կարծում եմ` հիշում ենք 1930-ականներին Ադոլֆ Հիտլերի հայտնի հայտարարությունը. «Ով է այժմ հիշում հայերի բնաջնջման մասին»:
Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է բոլոր այն երկրների շահերից, որոնք իրենց համարում են ժողովրդավար և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով: Այդ պայքարի ընթացքում մենք պետք է ասենք այլևս երբեք ժխտողականությանը, այլևս երբեք ցեղասպանությանը, այլևս երբեք բոլոր հանցագործություններին մարդկության նկատմամբ»:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
