ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրել Նյու Յորքու՞մ, թե՞ Երևանում

Հաճախ մեզ թվում է, թե աշխատելով և ապրելով Երևանում, մենք ավելի քիչ ենք վաստակում և խնայում, քան եթե ապրեինք և աշխատեինք Եվրոպայի, Ամերիկայի կամ աշխարհի որևէ այլ երկրի որևէ մեգապոլիսում: Շատերս այն կարծիքին ենք, թե այլ երկրներում կհաջողվեր ավելի շատ եկամուտ և խնայողություն ապահովել, քան հայաստանյան պայմաններում:

Սակայն վիճակագրական տվյալները ճիշտ հակառակն են փաստում: Որպեսզի հնարավոր լինի որոշել թե, որ քաղաքն է կամ բնակավայրն է ավելի նպատակահարմար աշխատելու և ապրելու համար, ապա պետք է հաշվի առնել, այսպես կոչված,  «Ապրելու Ծախսեր»  ցուցանիշը (անգլերենից թարգմանված ՝ Index of Living Cost):  ԱԾ ցուցանիշը, ծախսերի այն քանակն է, որոնք անհրաժեշտ են ապրելու որոշակի կարիքներ հոգալու համար: Այս ցուցանիշների համեմատությունը թույլ է տալիս օրինակ պարզել` արդյոք  միջին աշխատավորձով Երևանում ապրելն ավելի էժան է, քան միջին աշխատավարձով Նյու Յորքում ապրելը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշակի աշխատավարձով Երևանում ապրելն ավեի քիչ ծախսեր է պահանջում, քան  համարժեք  աշխատավարձով (հաշվի առնելով նվազագույն և միջին աշխատավարձերի տարբերությունները) Փարիզում կամ Նյու Յորքում ապրելը: Աղյուսակ 1-ում ներկայացված են համապատասխան ցուցանիշները:

 

Աղյուսակ 1. ԱԾ ցուցանիշները Երևանի համար

 

Սպառողական Գների Ինդեքս (առանց վարձակալության)

39.75

Վարձակալության ինդեքս

10.25

Սննդամթերքի ինդեքս

31.02

Խորտկարանների ինդեքս

36.57

Սպառողական Գների Ինդեքս Վարձակալության Ինդեքսի հետ միասին

25.78

Տեղական Գնողունակության ինդեքս

31.31

(աղբյուրը՝ numbeo.com)

Ինդեքսներ չափվում են 1-100 սանդղակով: 100 տոկոսը վերագրված է Նյու Յորք քաղաքի Ապրելու Ծախսեր ինդեքսին: Այսպիսով, աղյուսակի տվյալները հուշում են, որ Երևանում սպառողական գների ինդեքսն առանց վարաձկալության 2.5 անգամ ավելի էժան է, քան նույն ինդեքսը Նյու Յորքում: Այսինքն՝ սպառողական ապրանքների զամբյուղը Հայաստանի միջին աշխատավարձի պայմաններում ավելի էժան է, քան Նյու Յորք քաղաքում համապատասխան զամբյուղը՝ ըստ տեղի գների: Վարձակալության ինդեքսը ցույց է տալիս, որ ցանկացած միավոր Երևանում վարձակալելը 9.7 անգամ ավելի էժան է, քան Նյու Յորքում: Ըստ սննդամթերքի ինդեքսի՝ Երևանում  մեկ դոլարի հաշվով 3.2 անգամ ավելի սննդամթերք կարելի է ձեռք բերել,  քան Նյու Յորքում: Խորտկարանների ինդեքսն էլ ավելի ցածր է. խորտկարաններում, սննդի սպասարկման կետերում համարժեք գումարով Երևանում 2.7 անգամ ավելի էժան սննունդ կարելի է ձեռք բերել, քան Նյու Յորքում: Սպառողական Գների Ինդեքսը Վարձակալության Ինդեքսի հետ միասին ցույց է տալիս, որ ընդհանուր հաշվով սպառումը Երևանում 3.8 անգամ ավելի էժան է, քան Նյու Յորքում: Այսինքն՝  մեկ դոլարի հաշվով մոտ 4 անգամ ավել ապրանք կարելի է գնել կամ վարձակալել Երևանյան շուկայում, քան ամերիկյան շուկայում: Գնողունակության ինդեքսը ցույց է տալիս, որ եթե մեկ դոլարով որևէ քանակությամբ ապրանք կարելի է ձեռք բերել Նյու Յորքում,ապա այդ նույն քանակությամբ ապրանքը կարելի է ձեռք բերել ընդամենը 0.31 դոլարով  Երևանում:

Ապրելու Ծախսերի ինդեքսը վկայում  է, որ աշխատավարձի չափը չի երաշխավորում խնայողությունների մեծ քանակ կամ ավելի մատչելի ապրուստ: Կարևոր գործոն է հենց ծախսերի արժեքը, որոնք տարբեր քաղաքներում տարբեր են: Այս դեպքում` Երևանում աշխատավարձի  համեմատությամբ ծախսերը մոտ 2-3 անգամ ավելի ցածր են, քան Նյու Յորքում: Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ եթե, օրինակ` Երևանում ապրելու ծախսերն ավելի քիչ են, քան համանման աշխատավարձի դեպքում Նյու Յորքում, ապա առաջին դեպքում եկամտից խնայողություններ անելու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան երկրորդում, երբ չնայած` եկամուտները բարձր են, բայց մեծ են նաև ծախսերը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: