ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանացիները կողմ են, որ Հունաստանը լքի եվրոյի գոտին

© AP Photo/Virginia Mayo

Գերմանիայի քաղաքացիների կեսից ավելին՝ 52%-ը, ցանկություն է հայտնել, որ Հունաստանը լքի եվրոյի գոտին: Այդ մասին վկայում են գերմանական ZDF հեռուստաալիքի հրապարակած տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Քվեարկողների 40%-ը կարծիք է հայտնել, որ չնայած ֆինանսական ճգնաժամին, Հունաստանը ցանկալի է, որ մնա եվրագոտում, իսկ 8%-ը խուսափել է  հարցին պատասխանելուց:

Մի ամիս առաջ անց կացված հարցման արդյունքները տարբերվում էին վերջին տվյալներից: Այն ժամանակ քաղաքացիների 52%-ը կողմ էր քվեարկել Հունաստանի՝ եվրոյի գոտում մնալուն, իսկ 41%-ը՝ դեմ:

Հարցմանը մասնակցել են 1.2 հազար քաղաքացիներ։

Կարծիքների նման փոփոխությունների վրա ազդում են Հունաստանի ունեցած ֆինանսական խնդիրներն ու Գերմանիայի կառավարության հետ ունեցած հակասությունները: Երեկ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հերթական անգամ մերժել է Հունաստանի պահանջը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիսների օկուպացիայի հետևանքների փոխհատուցման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հունաստանի կառավարությունը պահանջել էր Գերմանիայից 162 մլրդ եվրո վճարել՝ սպառնալով բռնագանձել Հունաստանում գերմանական պետական սեփականությունը, հաղորդում է «Ъ»-ն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: