ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի կուսակցությունը պատրաստ է զիջումների՞ գնալ

Թուրքական կառավարությունն անսպասելիորեն խորհրդարանից ետ է կանչել իր հեղինակած վիճահարույց անվտանգության մասին օրենքը՝ այն տրամադրելով խորհրդարանի ստորին հանձնաժողովի վերանայմանը։ Այս մասին հայտնում է թուրքական պաշտոնական Anadolu գործակալությունը։ 130 դրույթներից բաղկացած օրենքի հոդվածների գրեթե կեսն արդեն հաստատվել է թուրքական խորհրդարանի կողմից, սակայն Թուրքիայի ներքին գործերի նախարար Սեբահադդին Օզթուրքը խնդրել է մնացած 63 հոդվածները քննարկելուց առաջ ուղարկել խորհրդարանական հանձնաժողով։

Նշենք, որ անվտանգության մասին վերոնշյալ օրինագիծն այնպիսի դրույթներ է ներառում, որոնք քննադատների կարծիքով Թուրքիան դարձնելու են ոստիկանական պետություն: Օրինագծի քննադատները նշում են, որ օրենքի նպատակն է կանխել 2013 թվականի Գեզի զբոսայգու և 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած քրդական ցույցերի կրկնությունը: Այն նաև ուժեղացնելու է ոստիկանության և անվտանգության ուժերի լիազորությունները։ Սակայն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ստանալով երկրի նախագաի Ռեջեփ Թայիթ Էրդողանի աջակցությունը, պնդում է, որ այդ միջոցները համապատասխանում են ԵՄ-ի չափանիշներին և անհրաժեշտ են ազատությունների պաշտպանության համար:

Թուրքական Hurriyet Daily News-ը գրում է, որ oրինագիծը խորհրդարանի ստորին հանձնաժողովի վերանայմանն ուղարկելը կարող է նշանակել, որ կառավարությունը պատրաստ է որոշակի զիջումների գնալ ընդդիմությանը։ Մասնավորապես, հնարավոր է՝ թուրքական կառավարությունը քրդական խնդրի կարգավորման գործընթացի հետ կապված փորձում է մեղմել քրդամետ Ժողովրդա-Դեմոկրատական կուսակցության (HDP) դիրքորոշումը, որը կտրականապես հանդես է գալիս այս օրենքի դեմ։ Մարտի 21-ին Նովրուզի տոնակատարությունից առաջ ակնկալիքներ կան, որ քրդական կարգավորման գործընթացում կարող է  առաջընթաց գրանցվել, և, հավանաբար, կառավարությունը չի ցանկանում հարվածի տակ դնել այս գործընթացը։ Հիշեցնենք, որ HDP-ի ղեկավարներից Սալահաթթին Դեմիրթաշը բազմիցս հայտարարել է, որ անվտանգության մասին այս օրինագիծը հակասում է Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանը և սոցիալական խաղաղությանը։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: