ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոզանում ավարտվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Այսօր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի միջև շվեյցարական Լոզանում տեղի ունեցան բանակցություններ, որոնք նպատակ ունեին կրճատել կողմերի միջև առկա տարաձայնությունները մինչև մարտի 31-ին համաձայնագրի ստորագումը:

 

Այսօր Քերիի և Զարիֆի միջև տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ-ի էներգետիկայի հարցերով քարտուղար Էռնեսթ Մոնիզը և Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Նշենք, որ վերջիններս հանդիպել էին նաև նախօրեին՝ որոշ տեխնիկական հարցեր քննարկելու համար:

 

Քերին կոչ է արել Իրանին այնպիսի զիջումներ անել, որոնք թույլ կտան վեցնյակին Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնագիր ստորագրել: Քերին խոստացել է դրա փոխարեն հանել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Նշենք, որ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետները մոտենում են, դեռևս կողմերի միջև առկա են լուրջ տարաձայնություններ մի շարք կենտրոնական հարցերի շուրջ: Այսպես, մինչև հիմա կողմերը դեռ համաձայնության չեն եկել Իրանի կողմից ուրանի հարստացման հզորության շուրջ:  Պարզ չէ նաև, թե ինչ պատժամիջոցներ են հանվելու և երբ:

Համաշխարհային ուժերի և Իրանի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ նախատեսվում է սահմանել այն որոշիչ տարրերը, որոնք Իրանը կընդունի որոշակի ժամանակահատվածով իր միջուկային գործունեությունը կասեցնելու համար՝ փոխարենը ստանալով զիջումներ պատժամիջոցների հարցում:

Վեցնյակի անդամ մյուս հինգ ուժերի և Իրանի միջև բանակցություններ տեղի կունենան վաղը՝ մարտի 17-ին, Բրյուսելում:

Կողմերը պայմանավորվել են վերջնական համաձայնագիրը մշակել մինչև հունիսի 30-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: