ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին ընդունված Եվրախորհրդարանի զեկույցը լուրջ ձեռքբերում է

Եվրախորհրդարանը Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ վերջերս ընդունած իր տարեկան զեկույցում կոչ արեց ԵՄ անդամ բոլոր պետություններին ընդունել Ցեղասպանությունը, ինչպես նաև  խրախուսել ԵՄ ինստիտուտներին՝ նպաստելու Ցեղասպանության ճանաչմանը: Ինչ խոսք, զուտ իրավական առումով, ընդունված զեկույցն ու դրանում տեղ գտած կոչերը պարտադիր նշանակություն չունեն ԵՄ անդամ պետությունների համար: Սակայն, հաշվի առնելով Եվրախորհրդարանի դերն ու նշանակությունը Եվրոպական Միության կազմում, փաստաթուղթը լուրջ նշանակություն ունի քաղաքական առումով: Եվ այստեղ կարևոր է հաշվի առնել, որ Եվրախորհրդարանը ԵՄ միակ մարմինն է, որ ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով, հետևաբար՝ ներկայացնում ու արտահայտում է ԵՄ ողջ բնակչության ձայնը:

Մարտի 12-ին ընդունված զեկույցն առաջինը չէ, որի միջոցով Եվրախորհրդարանը ճանաչում և դատապարտում, ավելին՝ անդամ պետություններին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվրոպայի ամենաժողովրդավար այս մարմինը 1915 թվականի իրադարձությունները ճշմարիտ կերպով որպես ցեղասպանություն որակել և դատապարտել է դեռ 1987 թվականին: Դրանից հետո էլ ընդունված տարբեր փաստաթղթերի՝ զեկույցների, բանաձևերի միջոցով Եվրախորհրդարանը վերահաստատել է իր այս դիրքորոշումը, հետևաբար՝ ցույց տվել նաև, որ Եվրոպայի կարծիքն այս հարցում միասնական է և այլընտրանք չունի: Ինչ խոսք, չի կարելի բացառել նաև, որ նման բանաձևերի և զեկույցների ընդունմամբ ԵՄ-ն որոշակի ճնշում է գործադրում նաև կառույցին անդամակցելու համար տասնամյակներ շարունակ պայքարող Թուրքիայի վրա, ում այս միջոցով պարբերաբար «հիշեցնում է», որ եվրոպական մեծ ընտանիքի լիարժեք անդամ դառնալու ճանապարհին դեռ չլուծված խնդիրներ ունի:

Դժվար է միանշանակ գնահատական տալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված վերջին զեկույցին, սակայն փաստ է, որ դրանով ԵՄ-ն հորդորում է, կոչ է անում իր անդամ պետություններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Քաղաքական առումով սա ինքնին լուրջ հաղթանակ ու ձեռքբերում է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ եվրոպական նման հեղինակավոր մարմնի կողմից այս կոչը հնչում է հենց այժմ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին:    

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: