ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ընդունել է կանադացի գործարարների պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայից ժամանած գործարարների պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրը և պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը, դեսպանության ներկայացուցիչներ: Պատվիրակությունը մեր երկիր է ժամանել Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակում` առևտրատնտեսական կապերի սերտացման ուղղությունները քննարկելու նպատակով:

Վարչապետը ողջունել է կանադացի գործարարների այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի երկկողմ գործարար կապերի ամրապնդմանը և հայ-կանադական փոխգործակցության խորացմանը:

Պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ դեսպան Քյուրը նշել է, որ կանադացի գործարարները հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ անելու գործում և արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, ներդրումային նպաստավոր դաշտի ձևավորման ուղղությամբ, ստեղծում է հարկային լիբերալ պայմաններ և պատրաստ է աջակցել յուրաքանչյուր ողջամիտ բիզնես նախագծի իրականացմանը:
Երկուստեք բարձր է գնահատվել կանադահայ համայնքի դերը երկրի հասարակական-տնտեսական կյանքի տարբեր ոլորտներում և կարևոր ներդրումը երկու երկրների միջև բազմաբնույթ հարաբերությունների զարգացման գործում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: