ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ Սիրիայի Ժողովրդական ժողովում

Մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովը հատուկ նիստ նվիրեց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նիստը բացեց Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը: Իր խոսքում նա նշեց. «Եկող օրերը համընկնում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը օսմանցիների կողմից իրականացվեց բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ: Այս կապակցությամբ մենք մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնք 100 տարի առաջ Օսմանյան իշխանությունների կողմից ենթարկվեցին զարհուրելի ցեղասպանության: Այսօր վերհիշում ենք պատմության արձանագրած ամենասարսափելի և ցավալի մի հիշատակ: Մենք միջազգային հանրությանը և աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ ենք անում կանգնել կողք-կողքի՝ մարդասպանների, դահիճների և ահաբեկչության դեմ հանդիման, որոնք սպառնում են Միջին Արևելքին, որպեսզի կանխենք մարդկության, քաղաքակրթության և պատմության նկատմամբ այլ ոճրագործություններ»:

Այնուհետև Ջիհադ ալ-Լահամը Ժողովրդական ժողովի պատգամավորներին հրավիրեց հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Նիստի ընթացքում ելույթ ունեցան տարբեր խմբակցությունների ավելի քան 20 պատգամավորներ և մշտական հանձնախմբերի նախագահներ, որոնք խստորեն դատապարտեցին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված այդ ծանր հանցագործությունը` միաժամանակ դիմելով միջազգային հանրությանը` դատապարտել 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված առաջին ցեղասպանությունը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: