ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վագենքնեյթ. ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ն օգտագործում է որպես գործիք՝ տարածելու իր գերիշխանությունը

Գերմանացի քաղաքական գործիչ և ձախակողմյան կուսակցության փոխնախագահ՝  Սահրա Վագենքնեյթը, քննադատել է Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ նշելով, որ եվրոպական երկրները թույլ են տվել, որ ԱՄՆ-ն այս հարցում իրենց կառավարի, հայտնում է Sputnik News-ը:

Ձախակողմյան քաղաքական գործիչի տեսակետի համաձայն՝ ԵՄ-ն սխալ գործեց՝ հետևելով ԱՄՆ օրինակին, ինչը հանգեցրեց նրա, որ եվրոպական երկրները հայտնվեցին Ռուսաստանի դեմ երկարաժամկետ առճակատման մեջ, որը կարող է վերածվել «նոր Սառը պատերազմի»:

Վագենքնեյթի կարծիքով՝ ԵՄ այս քաղաքականությունը կործանարար է և կարող է բացասական անդրադառնալ ոչ միայն Ուկրաինայի, այլև հենց ԵՄ-ի համար:

Գերմանացի քաղաքական գործիչի կարծիքով՝ ԵՄ-ն պետք է վարի իր «ուրույն և ինքնուրույն» քաղաքական գիծը՝ չհայտնվելու համար ԱՄՆ թակարդում: Այս համատեքստում Վագենքնեյթը մեջբերել է գերմանացի քաղաքական գործիչ՝ Հելմուտ Կոլի խոսքերը, համաձայն որի՝ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ն օգտագործում է որպես գործիք՝ տարածելու իր գերիշխանությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: