ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աթենքն առաջարկում է ռեպարացիաների հարցով հույն-գերմանական համատեղ հանձնաժողով ստեղծել

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը առաջարկել է հույն և գերմանացի փորձագետների հանձնաժողով ձևավորել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հունաստանին հասցված վնասի չափը գնահատելու և Գերմանիայի կողմից ռազմական ռեպարացիաների վճարման հարցը քննարկելու համար։ Այս մասին նա հայտարարել է գերմանական Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ։ Արտգործնախարարը նշել է, որ Աթենքը հանդես է գալիս Գերմանիայի կողմից վնասի փոխհատուցման հարցի «քաղաքական, այլ ոչ թե իրավաբանական լուծման» դիրքերից։

Հարցազրույցի ժամանակ Կոպտիազը նաև նշել է, որ Եվրոպայի շահերից չի բխում Հունաստանի ապակայունացումը, քանի որ այդ դեպքում  «հազարավոր մարդիկ» Մերձավոր Արևելքից կարող են տեղափոխվել Եվրոպայի հյուսիս։

Անդրադառնալով Հունաստանի արտգործնախարարի այս հայտարարություններին՝ գերմանական արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ռեպարացիաների հարցը Բեռլինը համարում է փակված։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: