ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եմեն. «Վճռականության փոթորիկ» գործողությունը շարունակվում է

Եմենը վերածվել է նոր մարտադաշտի, որտեղ բախվում են մերձավորարևելյան գրեթե բոլոր պետությունների շահերն ու տարաձայնությունները: Սաուդյան Արաբիայի գլխավորած 10 արաբական երկրներից բաղկացած կոալիցիայի ռազմաօդային ուժերը «Վճռականության փոթորիկ» գործողության շրջանակներում անցյալ գիշեր ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում և սաուդա-եմենական սահմանի մոտակայքում տեղակայված Ալ-Խոուսի շարժման դիրքերին: Ինչպես հայտնում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը, ռմբակոծությոնների են ենթարկվել կենսական նշանակություն ունեցող կարևոր կառույցներ և մի շարք պետական հաստատություններ: Եմենի առողջապահության նախարարության տվյալների համաձայն տասնյակ զոհեր և վիրավորներ կան: Ինչպես հայտնում է TASS-ը, ավիահարվածների են ենթարկվել նաև Սաադ և Լահջ քաղաքներում գտնվող շիական շարժման ճամբարները:

Հիշեցնենք, որ հունվարին խոուսիտների ձևավորած Հեղափախական խորհուրդը, իշխանությունից հեռացնելով երկրի նախագահ Մ. Հադիին և կառավարությունը, մարտի 22-ին գրավեց մեծությամբ Եմենի երրորդ քաղաքը՝ Թաիզը, ինչպես նաև հարևանությամբ գտնվող  օդանավակայանը և ռազմաբազան: Հաղորդվում է, որ խոուսիտների զինյալները շարժվում են հարավային Ադեն քաղաքի ուղղությամբ, որտեղ ավելի վաղ տարհանվել են երկրի կառավարությունը և դիվանագիտական ներկայացուցչությունները:

Ի պատասխան՝ Եմենի նախագահը դիմեց ՄԱԿ-ին և Պարսից ծոցի միապետություններին՝ խնդրելով շտապ միջամտել և բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել օրինական իշխանությանը: Այսպես սկսվեցին Սաուդյան Արաբիայի գլխավորած ավիահարվածները: Իրանի ԱԳՆ-ն պահանջել է անմիջապես դադարեցնել ագրեսիան Եմենի ինքնիշխանության դեմ:

Խոուսիտները պատկանում են զեյդի փոքրամասնությանը, որոնք կազմում են երկրի հյուսիսային շրջանների բնակչության հիմնական մասը: Մինչև 1962 թվականի միապետության դեմ ուղղված հեղաշրջումը Հյուսիսային Եմենում զեյդիական իմամաթ է գոյություն ունեցել: Շիական խմբավորումների հակառակորդները կարծում են, որ նրանք այժմ փորձում են վերականգնել այդ իմամաթը: Սակայն ապստամբները պնդում են, որ իրենց նպատակը «գլխավորապես սուննիական երկրում շիա մուսուլմանների իրավունքների ընդլայնումն է»:

Խոուսիտների և նրանց թիկունքում կանգնած Իրանի նպատակն է տապալել Եմենի իշխող վարչակազմը և այս կերպ հարված հասցնել Իրանի վաղեմի տարածաշրջանային մրցակցին՝ Սաուդյան Արաբիային: Սակայն ոչ ոք չէր սպասում, որ սաուդական պատասխանն այսքան կտրուկ կլինի և հակամարտության նոր օջախ կբացի Մերձավոր Արևելքում՝ հանգեցնելով այսքան երկրների մասնակցությամբ ռազմական գործողությունների:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: