ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգային ժողովն ընդունել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարություն

ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 21-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է ՀՀ Ազգային ժողովի նախորդ նիստում քննարկված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության քվեարկության հարցը:

ԱԺ հայտարարության նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը, Համլետ Հարությունյանը, Սուքիաս Ավետիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շիրակ Թորոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Վոլոդյա Բադալյանը, Տաճատ Վարդապետյանը, Մհեր Շահգելդյանը և Արծվիկ Մինասյանը:

Նախագիծն ընդունվել է միաձայն՝ 113 ձայնով:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ հայտարարության տեքստը.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ» 

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` 

- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի` 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի` 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը, 

- արժևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,

- կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը, 

- երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, 

կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: