ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիացի դիտորդները ԼՂՀ-ում այցելել են մարտական հենակետեր

 ԼՂՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը, Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ, ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Փարիզի գրասենյակի ներկայացուցիչ Մորիս Բոննոն և իրավաբանների ֆրանսիական միության նախագահ Պիեր դ’Էսպեռոնան այցելել են ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, տեղեկացնում է Artsakhpress.am-ը: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, առաջնագծում Ֆրանսիայից ժամանած դիտորդները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և վերջում կիսվել իրենց տպավորություններով: Նրանք, մասնավորապես, բարձր են գնահատել հայ զինվորի մարտական ոգին և պատրաստականության աստիճանը, առաջնագծում զինվորների անվտանգ ծառայությունն ապահովելու ուղղությամբ կատարված աշխատանքերը և դատապարտել իրադրությունն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: