ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարդիկ քվեարկում են ԼՂՀ ապագայի համար. դիտորդ Մերձդնեստրից

Այն ինչ նախատեսված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով, կատարվում է։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդ, Մերձդնեստրի մոլդովական հանրապետության Գերագույն խորհրդի՝ օրենսդրության, իրավապահ մարմինների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հարցերով փոխնախագահ Գրիգորի Դյաչենկոն՝ անդրադառնալով ընտրությունների ընթացքին։

«Մենք արդեն այցելել ենք երկու ընտրատեղամաս և որևէ խախտում չենք նկատել։ Մարդիկ առավոտից գալիս են քվեարկության։ Ընտրողների շրջանում կա ակտիվություն և ցանկություն՝ քվեարկել ԼՂՀ ապագայի համար»,-հայտարարել է Դյաչենկոն։

Մայիսի 3-ին ԼՂՀ-ում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն և զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) և «Շարժում 88» (14 մարդ):

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: