ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների 46,8 %-ը

Ժամը 14:00-ի դրությամբ Ստեփանակերտում և Երևանում գտնվող 12 ընտրատարածքներում իր քաղաքացիական պարտքն է կատարել 47.544 քաղաքացի կամ ընտրողների 46,8 տոկոսը:  Այս մասին ‹‹Արցախպրես››-ի փոխանցմամբ ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը:

 ‹‹Թիվ մեկ ընտրատարածքում ընտրություն կատարել է 3782 մարդ, թիվ 2 ընտրատարածքում`3752, թիվ 3 ընտրատարածքում`3905 թիվ 4 ընտրատարածքում՝ 3249, թիվ 5 ընտրատարածքում՝ 4896, թիվ 6 ընտրատարածքում` 5174, թիվ 7 ընտրատարածքում 4465 մարդ, թիվ 8 ընտրատարածքում քվեարկել է 4110 քաղաքացի, թիվ 9 ընտրատարածքում՝ 3960, թիվ 10 ընտրատարածքում՝ 4804 , թիվ 11 ընտրատարածքում՝ 5122 քաղաքացի: Երևանում գտնվող ընտրատարածքում 325 մարդ է քվեարկել››,-մանրամասնել է Նազարյանը` հավելելով, որ տեղամասերում լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ փոքր թերությունները տեղում շտկվել են:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: